Ինչո՞ւ են տղամարդիկ քնում սեքսից անմիջապես հետո
Երբեւէ ունեցե՞լ եք ձեր կյանքի ամենահիասքանչ, չտեսնված, հիշվող սեքսը, որից հետո, սակայն, ձեր զուգընկերը անմիջապես քնել է՝ քիթը պատին դեմ տված: Սա կարող է ստիպել ձեզ լիովին թեւաթափ լինել: Այնուամենայնիվ, չպետք է շտապել տղամարդկանց մեղադրել.
«Երբ տղամարդիկ սեքսից հետո քնում են, նրանց զուգընկերը կարող է հիասթափված եւ միայնակ զգալ»,-Body+Soul-ի հետ զրույցում ասում է Good Vibes-ի թերապեւտ եւ սեքսապաթոլոգ Սելինա Նգուենը։ «Անկախ սեռից, եթե զուգընկերից մեկը քնում է, մյուսն իրեն շատ միայնակ եւ հիասթափված է զգում, նույնիսկ եթե դա ակամա է ստացվում»:
Բայց պարզվում է, որ տղամարդիկ իրականում մեղավոր չեն։ Եվ, ինչպես մեր օրգանիզմի շատ ռեակցիաների դեպքում, ամեն ինչ կախված է նյարդային հաղորդիչներից:
«Մեր մկանները հանգստանում են, սրտի զարկերն իջնում են, զարկերակային ճնշումն իջնում է, պարասիմպաթիկ նյարդային համակարգը ակտիվանում է, ինչը նշանակում է, որ մենք մտնում ենք հանգստի եւ մարսողության համակարգ»,-ասում է սեքսապաթոլոգը։
Սրան գումարեք այն փաստը, որ մենք հակված ենք սեքսով զբաղվել գիշերը եւ անկողնում, եւ դուք, ըստ էության, ձեր մարմնին եւ ուղեղին ասում եք, որ քնելու ժամանակն է:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ օրգազմից հետո ավելի հավանական է, որ այս քիմիական նյութերի որոշակի «կոկտեյլն» արձակեն: Մասնավորապես՝ պրոլակտինը, որը քնկոտություն է առաջացնում, հատկապես սեքսից հետո: «Տղամարդկանց մարմինը հակված է արտադրել մոտ չորս անգամ ավելի շատ պրոլակտին, նյարդային հաղորդիչ, որն օգնում է մեզ քնել»,-ասում է Նգուենը:
«Կարծում եմ՝ սրա էվոլյուցիոն նպատակն է ստիպել տղամարդկանց հանգստանալ եւ վերականգնվել»,-բացատրում է նա։ Կանայք օքսիտոցին հորմոնի ավելի բարձր մակարդակ ունեն, որը խթանում է մտերմություն զգալու ցանկությունը եւ ավելի մեծ կապ է ապահովում զուգընկերոջ հետ էմոցիոնալ մակարդակում»: