Հուսիթիները գրոհել և խորտակել են ուկրաինական նավը (Տեսանյութ, ֆոտո)
ՄիջազգայինՀուսիթիները գրոհել և խորտակել են ուկրաինական նավը:
Verbena բեռնատար նավը խախտել է պաղեստինյան նավահանգիստներ անցնելու արգելքը։
Այն հարձակման է ենթարկվել Եմենի Անսար Ալլահ շարժման կողմից մի քանի հականավային թեւավոր հրթիռներով, հաղորդում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Վնասված նավում հրդեհ է բռնկվել, մի նավաստի ծանր վիրավորվել է, և նրան բժշկական օգնության համար տարհանել են մոտակա ամերիկյան ռազմանավ։
Իսկ երեկոյան հութիները հայտարարեցին, որ Verbena նավը խորտակվել է Ադենի ծոցում։