Բայրամիի գոլը ամենաարագն էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ(տեսանյութ)
Սպորտ![Բայրամիի գոլը ամենաարագն էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ(տեսանյութ)](/timthumb.php?src=disc/16-06-24/bbc9697bd48526d329ea449d635e30d2.jpg&w=780)
Ալբանիայի հավաքականի եւ իտալական «Սասուոլոյի» պաշտպան Նեդիմ Բայրամիի գոլը Իտալիայի հավաքականի դեմ խաղում ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Եվրո-2024-ին առաջին տուրի խաղում նա աչքի է ընկել 23-րդ վայրկյանին՝ գրավելով Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը (տեսանյութ)։