Ինչպես է նախարարությունը «Գենինսուլինով» կոմայի հասցնում հիվանդներին
Առողջապահական![Ինչպես է նախարարությունը «Գենինսուլինով» կոմայի հասցնում հիվանդներին](/timthumb.php?src=disc/15-06-24/300757750b4f505e0fd65fd6e8da4321.jpg&w=780)
Դիաբետով հիվանդները դժգոհում են՝ կառավարության ձեռք բերած «Գենսուլին» դեղամիջոցն անարդյունավետ է, այն օգտագործելուց հետո սկսել են արյան մեջ շաքարի պարունակության թվերը մեծանալ։
«Փոփոխությունից հետո արյան մեջ շաքարի ցուցանիշը հասել է մինչև նույնսիկ 30, կոմայի վիճակ է սկսում մոտս։ Զանգել եմ նախարարություն։ Ինձ պատասխանեցին, որ ձեր թերապևտը վերապատրաստումների է մասնակցել, ունի էնդոկրինոլոգի գիտելիքներ, կարող է ձեզ օգնել։ Ես դիմում եմ բժշկին, ինքն ասում է՝ տարբերություն չկա, երկոսւն էլ նույն ինսուլինն են»,-պատմում է դիաբետով հիվանդ կինը։
Հիվանդը նշում է, որ «Գենսուլին»-ի բարձր դեղաչափերը հանգեցնել են կողմնակի խնդիրների։
Նախարարությունից հայտնում են, որ «Գենսուլին»-ն արտադված է Լեհաստանում, որը ԵՄ անդամ է։ Մինչդեռ Իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը հիշեցնում է, որ «Գենսուլին»-ը որպես դեղամիջոց գրանցվել է 2001 թվականին, իսկ Լեհաստանը ԵՄ անդամ դարձել է 2004-ին։
«Իրականում նախորդ դեղամիջոցի՝ «Ինսուլոտարդ» համեմատ գնային տարբերությունն էական չէ, մեկ միավորի համար 10 դրամի տարբերության մասին է խոսքը: Թաիլանդը, օրինակ, 33 ամիս կլինիկական փորձարկումից հետո հետ է կանչել այս ինսուլինը՝ հայտարարելով, որ այն ունի կողմնակի էֆեկտներ, և ցանկալի չէ այն տրամադրել հիվանդներին: Մեր կազմակերպություն բողոքած հիվանդները դժգոհում էին խնդրի վերաբերյալ Առողջապահության նախարարության (ԱՆ) պատասխաններից: Թեժ գծից նրանց խորհուրդ են տվել՝ ուրիշ դեղ ներարկեք, կամ քիչ կերե՛ք՝ շաքարը կիջնի: Սա ոչ պրոֆեսիոնալ, նաև նվաստացուցիչ պատասխան է»,- ասաց Պողոսյանը։
Հատկանշական է, որ վերը նշված խնդրի վերաբերյալ նախարարին ահազանգել է նաեւ ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, սակայն ատացել է պատասխան, որ հըվանդները ստիպված են մինչեւ տարեվերջ բավարարվել եղածով ու, որ դժգոհելը ոչինչ չի տալու։