Պուտինի առաջարկը լուրջ չէ. Շոլց
Միջազգային![Պուտինի առաջարկը լուրջ չէ. Շոլց](/timthumb.php?src=disc/15-06-24/d16fab5b0d89ebdcce5bb45b88ab0b25.jpg&w=780)
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը լուրջ չէ և չի կարող աշխատել։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Իտալիայում, որտեղ կայացել է Յոթնյակի գագաթնաժողովը, հայտնում է ZDF հեռուստաալիքը։
«Բոլորը գիտեն, որ այս առաջարկը լուրջ չի արվել, այլ կապված էր Շվեյցարիայի խաղաղության կոնֆերանսի հետ»,- ասել է Շոլցը։ «Այս առաջարկը չի կարող աշխատել»,- ասել է կանցլերը՝ հավելելով, որ աշխարհն Ուկրաինայի հանդեպ պետք է լինի «արդար և ազնիվ»։