Խուզարկում են GG ընկերության գրասենյակը (ուղիղ)
Այս պահին Քննչական կոմիտեն խուղարկություններ է իրականացնում GG ընկերության գրասենյակում:
NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնում են.
«Խուզարկությունն իրականացվում է 2023 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Վարույթային ու քննչական գործողություններ իրականացվել են նաև նախքան այս խուզարկությունները: Քննության ներկա փուլում առաջացել է խուզարկության անհրաժեշտություն»:
Թե ի՞նչ քրեական վարույթի շրջանակում է իրականացվում խուզարկությունը, Քննչական կոմիտեից դեռևս չեն պարզաբանում: