Խուզարկում են GG ընկերությունը
![Խուզարկում են GG ընկերությունը](/timthumb.php?src=disc/15-06-24/7235c44f1a31425547983298fc534855.jpg&w=780)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղ առավոտից սկսվել է բերման ենթարկելու և խուզարկությունների ուղղորդված ալիք: Րոպե առ րոպե տեղեկություն ենք ստանում հերթական բերման ենթարկվածի կամ հերթական խուզարկության մասին:
Այս պահին էլ խուզարկում են GG ընկերության գրասենյակը: Փաստաբաններ Արսեն Բաբայանը և Սերգեյ Հարությունյանը մեկնում են խուզարկության վայր: Ավելի ուշ կլինեն հայտարարություններ:
1937 թիվը վերադառնում է»։