Դիմե՛ք ՀԱՊԿ համապատասխան կառույցներին. Կարինե Եսայանը՝ հայրենանվեր իրավապաշտպաններին
ՆերքաղաքականՊատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ դիմում է ՀՀ արժանապատիվ, ազգանվեր, հայրենանվեր իրավապաշտպաններին:
«Հարգելի՛ համախոհ բարեկամներ, դիմե՛ք միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած վարչախմբի հրահանգով ոստիկանության կողմից քաղաքացիների դեմ անհամաչափ ուժ կիրառելու, բռնությունների, խոշտանգումների, ապօրինի ձերբակալությունների, բախումներ հրահրելու փաստերի հիմքով՝ քննություն նախաձեռնելու նպատակով:
Դիմե՛ք նաեւ ՀԱՊԿ համապատասխան կառույցներին՝ Հայաստանում իշխանությունը բռնազավթած եւ իրենց գործողություններով պետության տարածքային ամբողջականությանը սպառնացող իշխող վարչախմբին պատասխանատվության ենթարկելու պահանջով (ՀԱՊԿ Կանոնադրության 8-րդ հոդված):
Միջազգային բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնե՛ք Հայաստանի իշխող վարչախմբի գործողությունների հետեւանքով պետությանը, ազգին, Հայ Առաքելական Եկեղեցուն պատուհասած գոյութենական սպառնալիքների եւ դրանց շուտափույթ չեզոքացման կենսական անհրաժեշտության մասին», - շեշտել է Կ. Եսայանը: