Եվրո-2024. Գերմանիայի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ![Եվրո-2024. Գերմանիայի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/15-06-24/cd13212ddcb13812f12c0cf8fac08c71.jpg&w=780)
Ֆուտբոլային Եվրո-2024-ի բացման խաղում Գերմանիայի հավաքականը Մյունխենում 5:1 հաշվով հաղթեց Շոտլանդիայի հավաքականին։
10-րդ րոպեին աչքի ընկավ Ֆլորիան Վիրցը (տեսանյութ)։ 19-րդ րոպեին գերմանացիների առավելությունը կրկնապատկեց Ջամալ Մուսիալան (տեսանյութ)։
44-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց եւ հեռացվեց Շոտլանդիայի հավաքականի եւ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա պաշտպան Ռայան Պորտեուսը։ Իսկ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Կայ Հավերցը (տեսանյութ)։
68-րդ րոպեին Գերմանիայի թիմի չորրորդ գոլը խփեց Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ)։ 87-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 31-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը (տեսանյութ)։ Ավելացված ժամանակում հաշիվը 5:1 դարձրեց Դորտմունդի «Բորուսիայի» 30-ամյա կիսապաշտպան Էմրե Ջանը (տեսանյութ)։