«Զենիթը» դարձյալ կփորձի ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին
Սպորտ![«Զենիթը» դարձյալ կփորձի ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին](/timthumb.php?src=disc/15-06-24/fb615e86b34b2f2fd2fbece002b66b98.jpg&w=780)
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» դարձյալ փորձ է կատարում ձեռք բերել «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային իրավունքը։
«Чемпионат»-ը հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին նշում է, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն.
«Տիկնիզյանի տրանսֆերի գումարը կկազմի մոտ 8 միլիոն եվրո: Ինչպես նաև Իվան Սերգեևն ու Ալեքսանդր Կովալենկոն էլ ամենայն հավանականությամբ կտեղափոխվեն «Լոկոմոտիվ»»:
Ավարտված մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։