«Կրասնոդարի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ՊՍԺ
Սպորտ![«Կրասնոդարի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ՊՍԺ](/timthumb.php?src=disc/15-06-24/54b68c280ce6c6b8f4866bf719c5aab0.jpg&w=780)
«Կրասնոդարի» կազմում հանդես եկող ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը տեղափոխվել է ՊՍԺ-ը։
25-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սաֆոնովը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցից 11-ում դարպասն անառիկ է պահել։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ էր մինչև 2029 թվականի հունվարի 31-ը։