Օդ են բարձրացել «Սպիտակ կարապները». Ուկրաինային ահավոր գիշեր է սպասում Կտրել են հոգևորականի կոկորդը Այս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից» Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ Սրբազան ՇՏԱՊ. Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին. նախնական տվյալներով՝ կան զոհեր Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են. Բագրատ Սրբազան ԱՄՆ-ը հարձակվել է Սեվաստոպլի խաղաղ բնակիչների վրա. ինչպե՞ս պատասխանել. Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է (ուղիղ) Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ. Արթուր Հովհաննիսյան Ադրբեջանում հարսանիքի ժամանակ ավելի քան 40 մարդ է թունավորվել

Երկիրը տանում են գեոքաղաքական փակուղի, որից Հայաստանը միանշանակ դուրս չի գալու. Արա Վարդանյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

— Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները` ի՞նչ եք կարծում` Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞:

— Ընդհանրապես, եթե տեսնենք 6 տարի է` ի՞նչ են սրանք անում, ապա դժվար չէ հանգել այն մտքին, որ ի սկզբանե նպատակ եղել է Արցախի հանձնումը եւ Ռուսաստանի Դաշնության այս տարածաշրջանից դուրս բերելը։ ՀԱՊԿ-ից դուրս գալը տեղավորվում է այդ երկու գաղափարների մեջ: Արցախից արդեն իրենք ազատվել են: Հիմա, կարծես թե, փորձում են ՀԱՊԿ-ից դուրս գալով ստեղծել նախապայման, որպեսզի Ռուսաստանն արդեն ասի, որ դուք եթե այստեղից դուրս եք գալիս, ես էլ իմ զորքերն եմ հանում, կամ` ԵԱՏՄ-ից էլ եմ ձեզ հանում:

Այսինքն` մնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական սղումը։ Իհարկե ակտիվ գործողություններում ես էլ եմ տեսնում որոշ խնդիրներ, բայց նաեւ արդար լինելու համար պետք է ասեմ, որ խնդիրների գերակշիռ մասը գալիս է մեր պահվածքից: Այսինքն, դու չես կարող ակնկալել, որ, օրինակ, Ջերմուկի վրա հարձակման ժամանակ ՀԱՊԿ-ը լիիրավ ինչ-որ գործողություններ կիրականացներ, քանի որ դրանից ամիսներ առաջ դու Գորիսում եւ Կապանում ճանապարհն ես հանձնում, որն, ըստ բոլոր քարտեզների, քոնն է: Հիմա ՀԱՊԿ-ի մասնակից երկրների մոտ էլ, իհարկե, հարց է սկսում ծագել, թե ո՞րն է Հայաստանի սահմանը եթե Հայաստանի վարչապետն ամեն օր արթնանում է եւ ինչ-որ նոր սահմանների մասին է խոսում: Հենց դրանով կարելի է նաեւ պայմանավորել ՀԱՊԿ-ի նման պահվածքը: Ավելին, ՀԱՊԿ-ն առաջարկել էր ուղարկել դիտորդական միսիան, նաեւ զորավարժություններ անել, նաեւ զենքով եւ զինամթերքով աջակցել Հայաստանին, բայց այդ ամենը մերժելով` Հայաստանը ասում էր քաղաքական հայտարարություն արեք, որը համարժեք չէ այն առաջարկին, որն անում էր ՀԱՊԿ-ը: Այսինքն, ակնհայտ է, որ նպատակն է ՀԱՊԿ-ից դուրս գալը եւ Ռուսաստանին այստեղից հանելը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Բելառուս այլեւս չգնալու մասին։ Սա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել:

— Այո, Ազգային ժողովում հայտարարեց Բելառուսի հետ կապերի խզման մասին: Սա էլ բավական տարօրինակ է հնչում: Այսինքն, դու գնում ես Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը` մի երկրի նախագահի, որը բացահայտորեն բռնել էր Ադրբեջանի ձեռքը եւ քո դեմ էր պատերազմում, սպանում էր հազարավոր հայ քաղաքացիներին, իսկ Լուկաշենկոյի արած անմիտ հայտարարությունների պատճառով ասում ես` Բելառուս էլ չենք գնա: Այստեղ այլ հարց էլ կա. եթե դու ինքդ ասում ես, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ապա, ըստ քեզ, ո՞րն է Լուկաշենկոյի ասածի մեջ սխալ: Ես ինքս չեմ հասկանում: Այսինքն, ինձ համար Լուկաշենկոյի ասածն ամբողջապես սխալ է, սակայն Նիկոլի համար պետք է, որ որեւէ սխալ չլինի: Այո՛, Նիկոլն է ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս է եւ Բելառուսում հայտարարել է, որ ես մասնակից եմ լինելու Արցախի վերականգմանը:

Հիմա այստեղ այլ հարց է, որ Հայաստանի ընդդիմադիր սեգմենտը կամ այն բոլոր քաղաքացիները, որոնք դեմ են եղել Արցախի հանձմանը եւ կան, ապա այդ մարդիկ կարող են շատ վատ ընդունել Լուկաշենկոյի ասածները, բայց Նիկոլն ուղղակի իրավունք չունի: Ինքն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախն ամբողջությամբ հանձնվի: Հիմա էլ, որ ասում է, թե մասնակիցն է լինելու Արցախի վերականգմանը։ Ինքն ասում է, որ ես այդ երկիր այլեւս չեմ գնա: Ավելին, Լուկաշենկոն, այցելելով Շուշի, ասում է, որ դա դրախտ է, որին ինքն ականատեսն է եղել եւ աշխարհում որեւէ տեղ նման բան չի տեսել, իսկ, օրինակ, Նիկոլի համար Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք էր: Միգուցե, հենց դրա պատճառո՞վ է նեղվել:

Մինչդեռ ընդհանուր առմամբ պետք է գիտակցենք, որ` այո՛, այս իշխանությունները Հայաստանը տանում են, կարելի է ասել, գեոքաղաքական փակուղի, որից Հայաստանը միանշանակ դուրս չի գալու: Այսինքն, մենք ունենալու ենք խայտառակ կորուստներ՝ թե՛ տարածքային, թե՛ մարդկային եւ, ի վերջո, հայտնվելու ենք ինչ-որ ծանրագույն իրավիճակում, տարբեր սցենարների ներքո: Դա լինելու է կա՛մ ուկրաինական, կա՛մ սիրիական սցենար, կամ կարող է նաեւ շատ ավելի վատը լինել եւ Հայաստանը բաժանվի ուղղակի մի քանի պետությունների միջեւ:

Օրինակ, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի: Սրանք բոլոր հնարավոր սցենարներն են, եւ որքան ուշ դա գիտակցի հայ ժողովուրդը, այնքան ավելի վատ է լինելու մեր վիճակը: Նույնը եղել է նաեւ Արցախում: Այժմ Նիկոլն անընդհատ գցում է Արցախի վերջին ղեկավարի վրա Արցախի հանձման խնդիրը, բայց նա ակնհայտ կերպով սուտ է խոսում: Այսինքն, Արցախը հայտնվել է մի իրավիճակում, անկախ նրանից, թե ով է Արցախի նախագահը։ Ինչ տեղի ունեցավ, տեղի էր ունենալու: Հիմա Հայաստանը շատ մոտիկ է այդ կետին, եւ ես բազմիցս ասել եմ, որ Նիկոլին պետք է շուտափույթ հեռացնել, որովհետեւ եթե մենք ձգձգենք, ապա Նիկոլի հեռացումն արդեն մեզ ոչ մի բանով այլեւս չի փրկի: Պարզապես կհայտնվենք Արցախի կարգավիճակում:

Ի՞նչն է խանգարում Հայաստանին լքել ՀԱՊԿ-ը, եթե արդեն իսկ չի մասնակցում այս ռազմական դաշինքի ոչ մի միջոցառման։

— Տեսեք, ինձ թվում է նյարդերի խաղ է գնում, բայց նաեւ կասկած չունեմ, որ Արեւմուտքն իրեն ստիպելու է ուշ, թե շուտ հայտարարել, որ դուրս է գալիս Հայաստանը եւ դուրս կգա: Ակնհայտ է, որ վերջին մի քանի ամիսը հատկապես տարբեր երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները ժամանում են Հայաստան եւ Նիկոլին տալիս են նոր հրահանգներ, թե ինչ ինքը պետք է անի: Ակնհայտ է, որ Նիկոլի այսօրվա իշխանությունը պահպանվում է միայն Թուրքիայի, Ադրբեջանի եւ որոշ արեւմտյան երկրների աջակցության շնորհիվ ու, իհարկե, ոստիկանության:

Այսինքն, եթե մենք վերհիշենք Հայաստանում վերջին 30 տարվա մեջ տեղի ունեցածները, ապա նույնիսկ մեկ ցուցարար վնասելու դեպքում մենք հիշում ենք, որ արեւմտյան տարբեր երկրների եւ Եվրոպական միության անդամ երկրների դեսպանություններում վայնասուն էին դնում՝ է՛լ հայտարարություն, է՛լ ինչ-որ կոշտ բաներ, վախեցնում էին սանկցիաներով: Այժմ մի քանի տարի է արդեն ցուցարերներին է՛լ ծեծում, է՛լ ջարդում, է՛լ սպանում եւ ինչ ասես անում են, սակայն եվրոպական երկրները լուռ են։ ԱՄՆ-ն լուռ է, դեռ ավելին` գալիս են այստեղ, ողջունում են դեմոկրատական փոփոխությունները Հայաստանում:

Ակնհայտ է, որ այս մարդը իշխանության մնալու դիմաց պատրաստ է ամեն ինչի եւ դա հասկացել են ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Թուրքիայում ու Ադրբեջանում, դրա համար էլ իր վզին դնում են ինչ-որ նոր խնդիրներ։ Օրինակ` Տավուշի գյուղերի հանձնումը, հաջորդը կդնեն նաեւ Ջերմուկի հանձնումը եւ հետո` Երեւանի, Սիսիանի, ապա Սյունիքի ամբողջական հանձնումը: Ինքը ամեն ինչ անելու է միայն մեկ բանի համար, որպեսզի մնա իշխանության եւ իրեն թույլ են տալու, որ ինքը Հայաստանում անի ինչ ուզենա՝ միայն թե մնա իշխանության: Եթե իրենց պետք լինի հրապարակի մեջտեղը, ասենք, գլխատեն մարդկանց, ապա ինքը դա կանի, իսկ Եվրոպական միությունը դա միայն կողջունի:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



ԵԱ-Մ18. Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանունՕդ են բարձրացել «Սպիտակ կարապները». Ուկրաինային ահավոր գիշեր է սպասումԿտրել են հոգևորականի կոկորդըԱյս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից»Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ ՍրբազանՇՏԱՊ. Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին. նախնական տվյալներով՝ կան զոհերԱյս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են. Բագրատ ՍրբազանԱՄՆ-ը հարձակվել է Սեվաստոպլի խաղաղ բնակիչների վրա. ինչպե՞ս պատասխանել.Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է (ուղիղ)Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ. Արթուր ՀովհաննիսյանԱդրբեջանում հարսանիքի ժամանակ ավելի քան 40 մարդ է թունավորվելՈրեւէ արտաքին դերակատար, անգամ աշխարհի թիվ մեկ գերտերությունը, էական հնարավորություններ չունի մեր տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դեր ստանձնելՍեւաստոպոլում զոհերից մեկը Մագադանի փոխքաղաքապետի 9-ամյա դուստրն էրՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսայելի հյուսիսում իսրայելցի զինվորների դիվիզիայի շտաբի վրա ԱԹՍ-ներով հարձակվելու մասինԼալային նեղել էին, բայց ինքը շիտակ մարդ էր, նրա գնալով պակասեց «Մեր բակի» ու ՀՀ-ի վառ գույներից մեկըՄեծ ցավ է, Լալան չի հեռացել, նա բոլորիս հետ է, նրա կրակն ու էներգետիկան անսպառ է. Արտյոմ Մարկոսյան (տեսանյութ)Երկուսս էլ նույն խնդիրն ունենք`սրտի խնդիր, նա գնաց… Զառա ԱրամյանԿա մարդկանց տեսակ, ում հետ շփումը պետք է անհապաղ դադարեցնելՄի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից. ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը. Կամո ԱրեյանՆրա կողքին ժամանակն արագ էր անցնում. այս ամենը չեմ կարողանում ընդունել. Հարություն Մավսիսյանը՝ Լալա Մնացականյանի մասինՀԻՄԱ.ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸԺողովրդի ուղերձը մեզ հետևյալն է՝ կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք. ՓաշինյանԿանաչ վիշապը բացեց իր թեւերը եւ ոսկե պարգեւներ բերեց կենդանակերպի 3 նշանների համարՀՀ-ում տապալվեց հերթական ընդդիմադիր շարժումը. ՓաշինյանԲաքուն ՀՀ-ին ասում է` վրեժ եմ լուծելու քեզնից, դու 30 տարի չթողեցիր ես ապրեմ, հիմա ես քեզ չեմ թողիՈ՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի ելակ ուտելԻսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Ռաֆահին. Al JazeeraՌԴ ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում ուկրաինական 33 ԱԹՍ խոցելու մասինԼալա Մնացականյանի ամուսնու գրառումըԹուրքիայի հավաքականի պաշտպանի զավեշտալի ինքնագոլը Պորտուգալիայի դեմ խաղումՀայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո ԿլաարԳրիգորի Լեպսի նոր ընկերուհին 18 տարեկան էԿիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. ՍանոսյանՔաղցր ըմպելիքները քաղցկեղ չեն առաջացնում, բայց նպաստում են ատամների քայքայմանը. SciRepՓաշինյանը տիկնոջ հետ հանգստանում է բնության գրկում Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել, հազիվ ճանաչեցի, լալիս էր. Վարդան Պետրոսյանը՝ Լալա Մնացականյանի հետ վերջին հանդիպման մասինՓեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ մեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հունիսի 23-ինԱնչափ ցավալի, ինչ ափսոս. հայ հայտնիների արձագանքը՝ Լալա Մնացականյանի մաhվանը. մանրամասներՄասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի առավոտյան արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելԼալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանըԹուրքիայում անգամ զբոսաշրջությունն է խտրականացվածԱյսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնըԱնի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր սիրառատ ֆոտոշարք են հրապարակել (լուսանկարներ)Մանրամասներ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ101 տարեկանում մահացել է Պելեի մայրըՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԱյսօր` ժամը 19:00-ին, նոր կոնցեպտով հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակումՊաշտոնանկ է արվել ՌԴ ԱԴԾ 5-րդ ծառայության պետը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода