Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ․ Հայկ Մամիջանյան
Ներքաղաքական![Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ․ Հայկ Մամիջանյան](/timthumb.php?src=disc/14-06-24/341669305a9f21caa46bbfc485fd3684.jpg&w=780)
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նրա պնդմամբ` խնդիրների զգալի մասն իշխանության մեղքն է։
«Դա պայմանավորված է հայ կառավարիչների ապուշությամբ։ Օրինակ ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու որոշմամբ։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր փորձեր Ստոլտենբերգին ձերբակալել, ի՞նչ կկատարվեր»,– ասաց նա։