ՔՊ պատգամավորը պնդեց՝ «Բեթմեն Բագրատը» քարով խփել է ոստիկանին
Ներքաղաքական![ՔՊ պատգամավորը պնդեց՝ «Բեթմեն Բագրատը» քարով խփել է ոստիկանին](/timthumb.php?src=disc/14-06-24/802a9a9db26231dd795a5fd6b8c5d02a.jpg&w=780)
Ես ակնկալում եմ՝ հարցադրումներ կլինեն, թե ինչպե՞ս է եղել, որ ՀՀ-ի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է եղել ՀՀ-ի պետականության վրա՝ Կաթողիկոսի օրհնությամբ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Հարցումներ ուղարկեք, ասեք՝ Կաթողիկո՛ս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է ԱԺ-ի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ Կաթողիկոսի օրհնությամբ։
Ինչպես ԱԺ-ի ներսում կազմակերպվեց սադրանք, Բագրատն էլ «Բեթմենի» նման սկսում էր վազել ոստիկանների վրա։ Նոյեմբերի 9-ին այդ նույն բորենիները ճեղքեցին ԱԺ շենքը, հիմա էլ են նույնն ուզում անել Հայատանը «գուբեռնիա» սարքելու համար։ Բագրատն ասում է՝ սիրելի՛ ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանի գլխին»,-ասաց նա։
Հարցին՝ Բագրատ Սրբազանն է քարով տալի՞ս, Հովհաննիսյանն ասաց․ «Այո՛, Բագրատն է տալիս, Բեթմեն Բագրատը»։