Օդ են բարձրացել «Սպիտակ կարապները». Ուկրաինային ահավոր գիշեր է սպասում Կտրել են հոգևորականի կոկորդը Այս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից» Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ Սրբազան ՇՏԱՊ. Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին. նախնական տվյալներով՝ կան զոհեր Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են. Բագրատ Սրբազան ԱՄՆ-ը հարձակվել է Սեվաստոպլի խաղաղ բնակիչների վրա. ինչպե՞ս պատասխանել. Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է (ուղիղ) Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ. Արթուր Հովհաննիսյան Ադրբեջանում հարսանիքի ժամանակ ավելի քան 40 մարդ է թունավորվել

Այսպիսով՝ Նիկոլը խոստովանեց, որ ամեն ինչ արել է դիտավորյալ

Վերլուծություն

Եվ այս­պես, Նի­կոլն ԱԺ վեր­ջին նիս­տին բա­ցեց նաեւ այն փա­կագ­ծե­րը, ո­րոնք թեեւ ի սկզբա­նե էլ հաս­կա­նա­լի էին, սա­կայն այլ բան, երբ այդ ա­մե­նը ստա­նում է «ինք­նա­խոս­տո­վան­ա­կան ցուց­մուն­քի» տեսք: Խոսքն այն մա­սին է, թե ի­րա­կա­նում ժա­մա­նա­կին ին­չի հա­մար Նի­կո­լը հա­սավ իշ­խա­նութ­յան, նաեւ, թե ինչ­քա­նով է կա­րո­ղա­ցել «իր հան­դեպ բարձր վստա­հութ­յու­նը» ար­դա­րաց­նել:

«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ»

«2018-ից ա­մե­նա­մեծ պրոբ­լե­մը, ո­րի հետ մենք առնչ­վել ենք ԼՂ խնդրի հետ կապ­ված, հե­տեւ­յալն է ե­ղել, որ 2018-ի ապ­րի­լի դրութ­յամբ մի իրադ­րութ­յուն ենք ու­նե­ցել, որ մենք ան­խու­սա­փե­լիո­րեն պետք է գնանք զի­ջում­նե­րի ճա­նա­պար­հով, կամ պա­տե­րազ­մի ճա­նա­պար­հով»,- ԱԺ-ում հայ­տա­րա­րեց Նի­կո­լը: Ի­րոք այդ­պես է, ստիպ­ված էինք «զի­ջում­ներ ա­նել», թե Նի­կոլը դեռ շա­րու­նա­կում է փոր­ձել էա­ժան մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րով «ար­դա­րաց­նել» իր հո­ղատ­վութ­յուն­նե­րի շար­քը, այս­տեղ ա­մե­նաէա­կա­նը դա չէ: Այլ բուն փաս­տը. նա խոս­տո­վա­նում է, որ 2018թ.-ին, երբ ե­կավ իշ­խա­նութ­յան, ար­դեն իսկ մտա­ծում էր հո­ղատ­վութ­յան մա­սին: Միայն թե՝ էն ժա­մա­նակ «լե­զուն չէր պտտվում», որ՝ «Տենց բան ա­սեի»:

Ինչ ա­սել է «զիջում»՝ ըստ Նի­կո­լի: «Մեր զի­ջում­նե­րի սահ­մա­նը պետք է լի­նի 29 743 քկմ-ը»,- նո­րից պնդում է նա: Եվ սրա­նով էլ ա­վե­լորդ ան­գամ բա­ցում է ի­րա­կան պատ­մութ­յու­նը: Ով չգի­տեր, որ դեռ 2018թ.-ից էլ ա­ռաջ օ­րա­կար­գում էր 5 շրջան վե­րա­դարձ­նե­լու թե­ման՝ «5+2» բա­նա­ձե­ւով: Ընդ ո­րում, Հա­յաս­տա­նում, թե Հա­յաս­տա­նից դուրս, այդ թվում՝ Ադր­բե­ջա­նում ան­գամ ո­րե­ւէ մե­կի մտքով ան­գամ այդ պա­հին չէր անց­նում, որ դրա­նից զատ, հնա­րա­վոր է Ար­ցա­խի լիա­կա­տար հա­յա­թա­փում՝ ա­մեն ինչ տա­լով: Նի­կոլն էր, որ սկսեց, թե տե­սեք ինչ բա­նակ եմ կա­ռու­ցում, հե­տո՝ «Ինչ որ պետք է, դա էլ բա­նակ­ցում եմ», «Սկ­սում եմ զրո­յից», ա­մե­նա­լավ բա­նա­կը մերն է, ա­պա՝ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, եւ՝ վերջ»: Ու հի­մա խոս­տո­վա­նում է, որ գի­տեր միան­գա­մայն հա­կա­ռա­կի մա­սին, այ­սինքն, որ այդ բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով պար­զա­պես 2018թ.-ից ի վեր խա­բել է ժո­ղովր­դին: Խա­բե­լով հա­սել է վար­չա­պե­տի ա­թո­ռին՝ հիմ­նա­կան ծրա­գիր ու­նե­նա­լով՝ «զի­ջել» առն­վազն մին­չեւ «29 743 քկմ-ը»: Ու քա­նի որ այն ժա­մա­նակ «լե­զուն չէր պտտվում», մի քա­նի պա­տեր­ազ­մով ան­ցանք, հա­զա­րա­վոր զո­հեր ու­նե­ցանք, որ «պտտվեր»: Ա­սենք, ժա­մա­նա­կին նա էլ մի պահ խոս­տո­վա­նեց՝ կա­րող էինք այս ա­մե­նը տալ ա­ռանց պա­տե­րազ­մի, բայց տվեց պա­տե­րազ­մով՝ մի ամ­բողջ սե­րունդ կո­տո­րա­ծի մատ­նե­լով, բա­նա­կը պար­տութ­յան մատ­նե­լով եւ էա­պես թու­լաց­նե­լով: Հի­մա, երբ ա­մեն ինչ տվել-պրծել է, ար­դեն այդ ա­մե­նը սար­քել է, թե՝ «Իմ պարտքն է»: Բա 2018թ.-ին­ ա­սեիր, որ հենց ա­մեն ինչ տալն է «քո պարտ­քը», տես­նեինք քա­նի՞ մարդ «Նի­կոլ վար­չա­պետ» կգո­ռար կամ ձայն կտար:

Կրկ­նենք, գո­նե մեզ հա­մար սա նոր բան չէ. 2018թ.-ից սկսած բա­զում ան­գամ­ներ ենք ա­մե­նաու­ղիղ տեքս­տով նույն բա­նը պնդել, որ Նի­կո­լը ե­կել է ա­մեն ինչ տա­լու ծրագ­րե­րով: Եվ ոչ միայն հո­ղե­րի տես­քով, ո­մանց հա­մար ա­մե­նագլ­խա­վոր հար­ցը դեռ Նի­կո­լը չի լու­ծել, եւ դա էլ պարզ ի ցույց դրեց: «ՀԱՊԿ-ից դուրս ենք գա­լու, բա հո հետ չե՞նք գնա­լու»,- հայ­տա­րա­րեց նա. «Դուրս կգանք, դրա­նով վա­խեց­նո՞ւմ եք: Լավ ենք ա­նում, մենք կո­րո­շենք՝ երբ դուրս գանք: Բա ձեր կար­ծի­քով հա­ջորդ քայ­լը ո՞րն է, բա կա­րող ա՞ հետ գնանք: Ու­րիշ ճա­նա­պարհ չկա»: Նույն տո­նայ­նութ­յու­նը, ո­րով ժա­մա­նա­կին «ինչ ու­զում, բա­նակ­ցում էր»:

­Դուրս է գա­լիս, որ «գու­բերն­իա չդառ­նանք»: Այն­պի­սի «գու­բերն­իա», ինչ­պի­սին է հի­մա Բե­լա­ռու­սը, ո­րը, օ­րի­նակ, սե­փա­կան մի­ջու­կա­յին զեն­քի պաշտ­պա­նութ­յան տակ է: Դ­րա հա­մա՞ր է Նի­կո­լը ծայ­րա­հե­ղո­րեն սրում Բե­լա­ռու­սի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, որ հան­կարծ Հա­յաս­տա­նում ար­դիա­կան չլի­նի ՌԴ-­Բե­լա­ռու­սը: Մենք էլ Նի­կո­լի պատ­կե­րաց­րած «ա­զատ, ան­կախ Հա­յաս­տա՞նն» ենք, եր­կիր, ո­րի վայ վար­չա­պետն օ­րը մեջ ժո­ղովր­դին սպառ­նում է՝ էս մեկն էլ տանք, որ պա­տե­րազմ չլի­նի: Ու ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է բա­ցատ­րել, թե այդ ինչ­պես է հենց այդ սպառ­նա­լիք­նե­րի ա­րան­քում «ՀԱՊԿ-ից դուրս գա­լիս»: Ե­րե­ւի այս օ­րե­րին Հա­յաս­տան ե­կած ա­մե­րի­կա­ցի Ջեյմս Օ՛Բ­րա­յե՞նն է խնդրել, թե՞ Նի­կո­լը շատ վա­խե­ցավ Ա­լե­նից՝ Ա­մե­րի­կա­յի դես­պա­նի այ­ցից, թե ի­րեն կհա­նեն, Ա­լե­նը տե­ղում պա­հանջ­վո­ղը կա­նի:

­Վեր­ջա­պես, Նի­կո­լը նաեւ այն «հան­ճա­րեղ» մտքին հա­սավ, թե՝ «2022 թվա­կա­նի փետր­վա­րից եւ մի­գու­ցե դրա­նից ա­ռաջ էլ ԵԱՀԿ Մինս­կի խմբի ան­դամ­նե­րը միմ­յաց հետ չեն խո­սում: Այ­սինքն` ԵԱՀԿ Մինս­կի խում­բը, որ­պես այդ­պի­սին, դե ֆակ­տո գո­յութ­յուն չու­նի»: Շատ ճիշտ է ա­սում` միայն թե նո­րից ինքն ի­րեն մատ­նե­լով: «2022 թվա­կա­նի փետր­վա­րից եւ մի­գու­ցե դրա­նից» ա­ռաջ բազ­միցս ենք պնդել, որ Մինս­կի խումբ ի­րա­կա­նում չկա, դրա փո­խա­րեն Նի­կոլն ինքն է ստո­րագ­րել ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րը՝ բո­լոր հար­ցե­րը տե­ղա­փո­խե­լով Ռու­սաս­տան-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հար­թութ­յուն: Ա­վե­լին, որ Մինս­կի խմբի փաս­տա­ցի գո­յութ­յուն չու­նե­նա­լը Ա­րեւ­մուտ­քին դուրս է թո­ղել հա­րավ­կով­կաս­յան խա­ղա­տախ­տա­կից: Մինչ­դեռ, կա­րող ենք մեջ­բե­րել այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Նի­կո­լի եւ Ա­րո­յի բա­զում հայ­տա­րա­րութ­յուն­ներ, ո­րով նրանք Մինս­կի խում­բը հա­մա­րում էին միակ եւ ան­փո­խա­րի­նե­լի, թե դրա մի­ջո­ցով պետք է լուծ­վեն բո­լոր հար­ցե­րը: Դեռ այն ժա­մա­նակ էր ակն­հայտ, որ դա ար­վում էր «ո­տա­տե­ղից զրկված» Ա­րեւ­մուտ­քին տա­րա­ծաշր­ջան նո­րից մուտ­քի ար­տո­նա­գիր տա­լու հա­մար: Ու հի­մա, երբ Նի­կո­լը պնդում է, թե՝ ի­րոք այն ժա­մա­նակ Մինս­կի խումբ չկա, դրա­նով հաս­տա­տում է՝ մի կող­մից ստո­րագ­րել է ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գիր, մյուս կող­մից՝ դի­տա­վո­րութ­յամբ եւ կեղծ պատր­վակ­նե­րով Ա­րեւ­մուտ­քի հա­մար հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մեջ ներ­քաշ­վե­լու ճա­նա­պարհ է բա­ցել: Արդ­յուն­քում, ե­թե մինչ այդ կար մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ` տա­րա­ծաշր­ջա­նում հաս­նել կա­յու­նութ­յան, ընդ ո­րում, Ար­ցա­խը թող­նե­լով հա­յաբ­նակ, Նի­կոլ-Ա­րո­յի այդ կուր­սի պատ­ճա­ռով հա­սանք ներ­կա փաս­տա­ցի վի­ճա­կին:

ՈՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՅՍՊԵՍ

­Բայց բա­վա­կան է Նի­կո­լի մա­սին, ա­ռա­վել եւս, կրկնենք, որ ո­րե­ւէ նոր բան այս­տեղ չկա. նա պար­զա­պես հաս­տա­տեց այն, ինչն ակն­հայտ էր 2018թ. ապ­րի­լից սկսած: Այլ հարց, թե այս ար­դեն բա­ցա­հայտ ինք­նա­խոս­տո­վա­նութ­յունն ի՞նչ է նշա­նա­կում, սա վերջ­նա­կա­նա­պես ո՞ւր է տա­նում Հա­յաս­տա­նը:

Այն, որ «գու­բերն­իա» չլի­նե­լու միակ այ­լընտ­րան­քը «վի­լա­յեթ» լի­նելն է, դա հաս­կա­նում են բո­լո­րը: Նի­կոլն ու մյուս նի­կո­լան­ման­նե­րը, ի­հար­կե, խո­սում են նաեւ ԵՄ-ից, ԱՄՆ-ի հետ «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յու­նից» եւ այլն: Օ­րի­նակ՝ ոմն Զա­վե­նիչն օ­րերս ի­րեն էր կո­տո­րում, թե ե­կեք հան­րա­հա­վաք ա­նենք ԵՄ մտնե­լու հար­ցով: Մի պահ մտա­ծում ես, թե մի­գու­ցե այս մար­դիկ ի­րենք է՞լ են հա­վա­տում, թե ինչ են ա­սում, ինչ­պես, օ­րի­նակ, «6-րդ պա­լա­տի Նա­պո­լեո­նը»: Բայց չէ, գո­նե պե՞տք է հաս­կա­նա­յին, որ ԵՄ-ում թքած ու­նեն՝ հան­րաք­վե ա­րել ես, թե՝ ոչ, ԵՄ-ն­ ինքն է ո­րո­շում՝ սրան-նրան վերց­նի՞, թե՝ ոչ: Չ­նա­յած, կա­րե­լի է հաս­կա­նալ, թե Զա­վե­նիչն ի­րա­կա­նում ինչ է ա­ռա­ջար­կում. պետք է հան­րաք­վեի մա­կար­դա­կով Հա­յաս­տա­նին կա­պել «եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յուն» կոչ­վա­ծի հետ, որ ե­թե գա այլ իշ­խա­նութ­յուն, այդ ուղ­ղութ­յան վրա մնա­լու օ­րենսդ­րա­կան պար­տադ­րանք ու­նե­նա, դրա հիմ­քով աղ­մուկ կսար­քեն, «հե­ղա­փո­խութ­յուն» կփոր­ձեն ա­նել: Նույ­նը ԱՄՆ-ի հետ «ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն» է, ո­րի ուղ­ղութ­յամբ աշ­խա­տում է Ա­րոն: Հա­յաս­տա­նը ԱՄՆ-ի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե՞ր. մեկ լու­մա­յի խելք կու­նե­նա՞ լրջո­րեն նման բա­նի հա­վա­տա­ցո­ղը: Այն ԱՄՆ-ի, ո­րի հետ Հա­յաս­տա­նի ա­ռեւ­տու­րը, այն է՝ տնտե­սա­կան կա­պե­րը զրո­յին մոտ մե­ծութ­յուն է: Այն ԱՄՆ-ի հետ, ո­րի հա­մար ան­գամ եվ­րո­պա­կան երկր­նե­րը վա­սա­լից այն կողմ չեն կա­րող անց­նել: Պար­զա­պես, պետք է մի թուղթ, որ հա­յաս­տան­յան ա­պա­գա իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար փա­կու­ղի­ներ ա­ռաջ բե­րի:

Այս­պի­սով, որ Ա­րեւ­մուտ­քի հա­մար Հա­յաս­տա­նը ԶՐՈ ար­ժեք ու­նի, ան­գամ նի­կոլ­յան խուն­տա­յում ե­րե­ւի հա­մոզ­ված են: Որ Հա­յաս­տա­նի տա­րածքը պետք է ըն­դա­մե­նը հա­կա­ռու­սա­կան եւ հա­կաի­րա­նա­կան գոր­ծու­նեութ­յան հա­մար, դա եւս: Որ այդ դեպ­քում Ա­րեւ­մուտ­քը, որ­պես վե­րա­կա­ցու, կար­գե­լու է Թուր­քիա­յին, դա էլ է միան­շա­նակ. ա­րեւմտ­յան ո­րե­ւէ այլ եր­կիր, ընդ­հուպ՝ ԱՄՆ-ն տա­րա­ծաշր­ջա­նում այն ռե­սուր­սը չու­նի եւ չի կա­րող կենտ­րո­նաց­նել, որ կա­րո­ղա­նա ան­ձամբ ստանձ­նել վե­րա­կա­ցո­ւի ֆունկ­ցիան:

Այն, որ Հա­յաս­տա­նի, Նի­կո­լի լեզ­վով ա­սած, «գու­բերն­իա» չլի­նե­լու միակ այ­լընտ­րան­քը «վի­լա­յեթ» լի­նելն է, դա միան­շա­նակ է: Միայն թե այս­տեղ է, որ Նի­կո­լի հա­մար շատ բան թարս է գնում՝ Ար­ցա­խը տա­լուց ի վեր: Հա­յաս­տա­նի «վի­լա­յեթ» դառ­նա­լը միայն Նի­կո­լից կամ անգ­լո­սաք­սե­րից չէ, որ կախ­ված է: Ա­լիեւն ու նրա­նից էլ ա­ռաջ՝ էր­դո­ղա­նը նաեւ պետք է կա­րո­ղա­նան (ցան­կա­նա­լու մա­սին չենք խո­սում, ի­հար­կե, ցան­կա­նում են, ան­գամ՝ ե­րա­զում այդ մա­սին) հաս­նել, ա­պա՝ կա­յու­նաց­նել Հա­յաս­տա­նի վի­լա­յե­թա­ցու­մը: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում՝ սուր բա­խում ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մի հետ…

 



ԵԱ-Մ18. Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանունՕդ են բարձրացել «Սպիտակ կարապները». Ուկրաինային ահավոր գիշեր է սպասումԿտրել են հոգևորականի կոկորդըԱյս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից»Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ ՍրբազանՇՏԱՊ. Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին. նախնական տվյալներով՝ կան զոհերԱյս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են. Բագրատ ՍրբազանԱՄՆ-ը հարձակվել է Սեվաստոպլի խաղաղ բնակիչների վրա. ինչպե՞ս պատասխանել.Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է (ուղիղ)Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ. Արթուր ՀովհաննիսյանԱդրբեջանում հարսանիքի ժամանակ ավելի քան 40 մարդ է թունավորվելՈրեւէ արտաքին դերակատար, անգամ աշխարհի թիվ մեկ գերտերությունը, էական հնարավորություններ չունի մեր տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դեր ստանձնելՍեւաստոպոլում զոհերից մեկը Մագադանի փոխքաղաքապետի 9-ամյա դուստրն էրՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսայելի հյուսիսում իսրայելցի զինվորների դիվիզիայի շտաբի վրա ԱԹՍ-ներով հարձակվելու մասինԼալային նեղել էին, բայց ինքը շիտակ մարդ էր, նրա գնալով պակասեց «Մեր բակի» ու ՀՀ-ի վառ գույներից մեկըՄեծ ցավ է, Լալան չի հեռացել, նա բոլորիս հետ է, նրա կրակն ու էներգետիկան անսպառ է. Արտյոմ Մարկոսյան (տեսանյութ)Երկուսս էլ նույն խնդիրն ունենք`սրտի խնդիր, նա գնաց… Զառա ԱրամյանԿա մարդկանց տեսակ, ում հետ շփումը պետք է անհապաղ դադարեցնելՄի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից. ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը. Կամո ԱրեյանՆրա կողքին ժամանակն արագ էր անցնում. այս ամենը չեմ կարողանում ընդունել. Հարություն Մավսիսյանը՝ Լալա Մնացականյանի մասինՀԻՄԱ.ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸԺողովրդի ուղերձը մեզ հետևյալն է՝ կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք. ՓաշինյանԿանաչ վիշապը բացեց իր թեւերը եւ ոսկե պարգեւներ բերեց կենդանակերպի 3 նշանների համարՀՀ-ում տապալվեց հերթական ընդդիմադիր շարժումը. ՓաշինյանԲաքուն ՀՀ-ին ասում է` վրեժ եմ լուծելու քեզնից, դու 30 տարի չթողեցիր ես ապրեմ, հիմա ես քեզ չեմ թողիՈ՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի ելակ ուտելԻսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Ռաֆահին. Al JazeeraՌԴ ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում ուկրաինական 33 ԱԹՍ խոցելու մասինԼալա Մնացականյանի ամուսնու գրառումըԹուրքիայի հավաքականի պաշտպանի զավեշտալի ինքնագոլը Պորտուգալիայի դեմ խաղումՀայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո ԿլաարԳրիգորի Լեպսի նոր ընկերուհին 18 տարեկան էԿիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. ՍանոսյանՔաղցր ըմպելիքները քաղցկեղ չեն առաջացնում, բայց նպաստում են ատամների քայքայմանը. SciRepՓաշինյանը տիկնոջ հետ հանգստանում է բնության գրկում Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել, հազիվ ճանաչեցի, լալիս էր. Վարդան Պետրոսյանը՝ Լալա Մնացականյանի հետ վերջին հանդիպման մասինՓեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ մեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հունիսի 23-ինԱնչափ ցավալի, ինչ ափսոս. հայ հայտնիների արձագանքը՝ Լալա Մնացականյանի մաhվանը. մանրամասներՄասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի առավոտյան արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելԼալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանըԹուրքիայում անգամ զբոսաշրջությունն է խտրականացվածԱյսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնըԱնի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր սիրառատ ֆոտոշարք են հրապարակել (լուսանկարներ)Մանրամասներ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ101 տարեկանում մահացել է Պելեի մայրըՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԱյսօր` ժամը 19:00-ին, նոր կոնցեպտով հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակումՊաշտոնանկ է արվել ՌԴ ԱԴԾ 5-րդ ծառայության պետը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода