Օդ են բարձրացել «Սպիտակ կարապները». Ուկրաինային ահավոր գիշեր է սպասում Կտրել են հոգևորականի կոկորդը Այս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից» Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ Սրբազան ՇՏԱՊ. Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին. նախնական տվյալներով՝ կան զոհեր Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են. Բագրատ Սրբազան ԱՄՆ-ը հարձակվել է Սեվաստոպլի խաղաղ բնակիչների վրա. ինչպե՞ս պատասխանել. Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է (ուղիղ) Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ. Արթուր Հովհաննիսյան Ադրբեջանում հարսանիքի ժամանակ ավելի քան 40 մարդ է թունավորվել

Մոսկվան որպես բացահայտ ոչ բարեկամական քայլ է դիտարկում` հայկական պատվիրակության այցը Բուչա

Վերլուծություն

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում արձագանքելով Կիեւի մարզի Բուչա քաղաք հայ պաշտոնյաների այցելության մասին տեղեկություններին եւ այդ կապակցությամբ NEWS.ru-ի թղթակցի հարցին` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հայ խորհրդարանականները Մոսկվային կհանձնեն Բուչայի սադրանքի ժամանակ զոհվածների ցուցակը, որը ստացվել է Կիեւից: Ըստ Զախարովայի, Հայաստանի պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ՝ Կիեւի վարչակարգի կողմից վերագրված ռուսական բանակին, որ այդ մարդկանց իբր սպանել է ռուսական կողմը։

ՇԱՏ ՀՈՒՍՈՎ ՄԻ ԵՂԵՔ, ՏԻԿԻՆ ԶԱԽԱՐՈՎԱ, ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ ՄԻ՛ ԱՆՎԱՆԵՔ

«Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը, հայկական պաշտոնական պատվիրակությունն այդ մարդկանց ցանկը կկիսի ռուսական կողմի հետ»- ТАСС- ի տեղեկացմամբ` ասել է Զախարովան եւ ընդգծել. «Մենք 2 տարի չենք կարողանում հասնել նրան, որ մեզ գոնե ինչ-որ մեկը, ներառյալ ՄԱԿ-ը, տրամադրի տվյալներ այն մարդկանց ցուցակով, ովքեր իբր այնտեղ զոհվել են»:

Մենք չգիտենք, թե որտեղի՞ց է Զախարովային վերոնշյալ տեղեկությունը՝ հայկական պատվիրակությունի՞ց է ինչ- որ մեկը հայտնել այդ մասին, ուկրաինական կողմի՞ց է դուրս եկել այդ տեղեկատվությունը, թե՞ ռուսական հետախուզությունն է կարողացել ինչ- որ կերպ իմանալ, սակայն կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ եթե այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, ուրեմն` հայկական կողմի մոտ ցուցակի առկայության մասին ՌԴ ԱԳՆ-ում մի բան գիտեն: Այսինքն՝ ուկրաինական կողմից հայկական պատվիրակությանն իսկապես փոխանցվել է ինչ- որ անձանց ցուցակ, որոնց Զելենսկու վարչակարգը համարում է սպանված ու նրանց սպանությունը վերագրել ու վերագրում է ՌԴ Զինված ուժերին:

Եվս մեկ մեջբերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքից. «Մենք տեսել ենք, թե ինչպես են այս քաղաք այցելում ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի անվերջանալի պատվիրակությունները։ Մենք հիմա նրանց հետ ոչ մի կերպ չենք շփվում, նրանցից որեւէ լավ կամ կառուցողական բան սպասել պետք չէ: Իսկ, ահա, հայկական կողմի հետ մենք կանոնավոր շփումներ ենք պահպանում։ Շատ հուսով ենք, որ մարդկանց ցուցակը, որոնք այնտեղ (Բուչայում. – ծանոթագրությունը՝ ՏԱՍՍ-ի) իբր զոհվել են, հայ ընկերները կփոխանցեն»։

Շատ հուսով մի եղեք, տիկին Զախարովա, եւ հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչներին ընկերներ մի՛ անվանեք: Նրանք Ձեր եւ Ռուսաստանի նկատմամբ իրենց թշնամական վերաբերմունքով առանձնապես չեն տարբերվում ԵՄ- ի, ԱՄՆ-ի, Կանադայի պատվիրակության անդամներից եւ ղեկավար շրջանակներից: Հայաստանի Ազգային ժողով կոչվածի նախագահի հունիսի 7-ի հայտարարությունը պետք է, որ Ձեզ համար սառը ցնցուղ լինի՝ հասկանալու համար, որ Ձեր լավատեսությամբ սխալվել եք, եթե, իհարկե, այն պայմանավորված չէ տվյալ պահին անհրաժեշտ դիվանագիտությամբ, այսինքն՝ իրականությունը շատ լավ էլ գիտեք, բայց անհրաժեշտ եք համարել այդպես արտահայտվել:

ԱԼԵՆԸ ԶԱԽԱՐՈՎԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ»` ԾԱՂՐԵԼ

Նիկոլի իշխանությունը, որը ոչ միայն Հայաստանի եւ հայերիս, այլեւ Ռուսաստանի նենգ թշնամին է, անպատժելիությունից այնքան է լկտիացել, որ Ազգային ժողով կոչվածի նախագահի պաշտոնում հայտնված Ալենն իրեն թույլ է տալիս աշխարհի ուժային կենտրոններից մեկը հանդիսացող հսկա ու հզոր ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հրապարակայնորեն մեղադրել ստախոսության մեջ եւ, այսպես ասած, «դիվանագիտական լեզվով»` ծաղրել: Եվ ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը կուլ կտա՞ Ալենի վիրավորանքը… Հետեւանքներն անխուսափելի են լինելու:

Հունիսի 7-ին, Ազգային ժողով կոչվածում, լրագրողների հետ զրույցում խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Զախարովայի կոչին, ասել է՝ ես իրեն եւ ստեր չեմ մեկնաբանում:

«Ասել է նաեւ, որ ինչ-որ պատվիրակություն է գնացել Ուկրաինա: Ոչ մի պատվիրակություն չի գնացել Հայաստանից»,- նշել է Ալենը եւ քիչ անց հավելել. «Ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ ու ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում: Նա ուղղակի սուտ է խոսում»:

Դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետն էր մեկնել Ուկրաինա, Ալենը հեգնանքով կամ, ըստ էության, ծաղրանքով արձագանքել է. «Ես կփոխանցեմ Նոր Նորքի թաղապետարանին, Նոր Նորքի թաղապետարանը պաշտոնապես կպատասխանի Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությանը: Ես խոսք եմ տալիս, որ թաղապետարանը կպատասխանի կամ կգրի: Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա: Չի կարող որեւէ պատգամավոր տեղ գնա, ու որեւէ մեկը դրա մասին չիմանա, էլ չեմ ասում պատգամավորական խումբ: Սուտ է…»:

Այսպիսով Ալենն ակնարկել է, որ վայել չէ, որ ինքը կամ Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանեն ՌԴ արտգործնախարարությանը, այն Նորքի թաղապետարանի (վարչական շրջանի) մակարդակի է, նրանք էլ կպատասխանեն… Լո՞ւրջ… Եվ հայկական պատվիրակություն իսկապես չի՞ գնացել Բուչա, չի՞ եղել այնտեղ՝ հակառուսական յուրօրինակ խառնաժողովին մասնակցելու…

Եղել է, այս պահին մեզ նշված պատվիրակության անդամներից ընդամենը երկուսն են հայտնի՝ Նիկոլի նախկին մամուլի քարտուղար, Նիկոլի էմիսար, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ինչը, սակայն, բնավ չի բացառում, որ պատվիրակության կազմում նրանցից բացի, այլ անդամներ էլ եղած լինեն:

ԷԱԿԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑՆ Է ԲՈՒՉԱ ԵՎ ՀԻՇՅԱԼ ՑՈՒՑԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՆՐԱՆ

Տվյալ դեպքում էականը պատվիրակության կազմում խորհրդարանականների լինել- չլինելը չէ, այլ հայկական պատվիրակության լինելը Բուչայում, ինչպես նաեւ հիշյալ ցուցակի փոխանցումը նրան: Ոչինչ չի փոխվում նրանից, որ Ուկրաինայի Բուչա քաղաքում, մեղմ ասած, զրպարտչական բնույթ ունեցող հակառուսական խառնաժողովին մասնակցել է ոչ թե Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, այլ պարզապես հայկական պատվիրակությունը:

Չի փոխվում թե՛ Հայաստանի հակահայկական ու հակառուսական իշխանության կողմից Ռուսաստանի նկատմամբ արդեն տեւական ժամանակ հետեւողականորեն վարվող թշնամական քաղաքականության, թե՛ Հայաստանի կամ, առնվազն, Հայաստանի իշխանությունների համար դրա հետեւանքների տեսանկյունից:

Հայաստանի Ազգային ժողով կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալենը, որպես երկրի ղեկավարության աստիճանակարգությունում թիվ 3 պաշտոնյա, պատասխանատու է եւ իրեն պետք է այդպիսին համարի Բուչայում հակառուսական միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցության համար, անկախ նրանից՝ տվյալ պատվիրակությունը խորհրդարանակա՞ն է եղել, թե` ոչ:

ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ «ՌՈՒՍԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՄ» ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բուչա քաղաքի վարչակազմը ս. թ. մայիսի 31-ին լուսանկարներով հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի, Բուչա են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս վերահաստատելով, որ Բուչայում եղել է նաեւ հայկական պատվիրակություն, հայտարարել է՝ Մոսկվան որպես բացահայտ ոչ բարեկամական քայլ է դիտարկում Երեւանից պատվիրակության այցը Բուչա:

«Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի եւ (Ուկրաինայում.- Ա. Հ.) Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա՝ գնահատում ենք որպես պաշտոնական Երեւանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ»,- «РИА Новости»- ի փոխանցմամբ, նշված է ԶԼՄ-ների հարցին Զախարովայի պատասխանում:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան այլ բան չէր էլ սպասում Տեր-Մարգարյանից՝ «Հանրապետություն» արեւմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակցից, բայց «ցավալի է, որ դրան համերաշխություն են հայտնում» հանրապետության իշխանությունները։

Բացի վերոնշյալից, Մոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգնության փոխանցման, ինչպես նաեւ Ռուսաստանի հասցեին անթույլատրելի արտահայտությունների կապակցությամբ: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հայ ներկայացուցիչները Բուչայում հայտարարել են «ռուսական ագրեսիայի դեմ» պայքարում Ուկրաինայի հետ համերաշխության մասին:

«Մենք մտահոգված ենք նրանց կողմից Ուկրաինայի ԶՈւ կարիքներին օգնություն տրամադրելով եւ այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- հայտարարել է Զախարովան NEWS.ru- ին:

Ընդգծենք, որ Հայաստանի եւ հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի իշխանության հիշյալ գործողություններն ու հայտարարությունները ոչ թե ՌԴ ռազմավարական դաշնակցի, այլ թշնամու գործողություններ ու հայտարարություններ են, եւ Մոսկվան դրանցից գործնական հարթությունում որքան շուտ համապատասխան հետեւություններ կատարի, այնքան շուտ կչեզոքացնի թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի ազգային անվտանգության հանդեպ եղած սպառնալիքները:

Կիեւի ձեռագիրը նույնն է, ինչ Բաքվի ձեռագիրը, որը տեւական ժամանակ, նաեւ վերջին օրերին կեղծ տեսանյութեր է տարածում Խոջալուում 1992թ. փետրվարի 26-ին հայերի կողմից իբր իրականացված գազանությունների (իրենք նաեւ ցեղասպանություն են համարում) վերաբերյալ: Բնավ չենք զարմանա, եթե Նիկոլը եւ նրա ոհմակը, իշխանությունից չհեռացվելու պարագայում, առաջիկայում ճանաչեն Խոջալուում Հայաստանի կողմից իբր կատարած ադրբեջանցիների ցեղասպանությունը: Մեր ներքին թշնամիներից ու Բաքվի կամակատարներից դա միանգամայն սպասելի է:

ԲՈՒՉԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլը պնդում է, որ Բուչայի իրադարձությունների ուկրաինական վարկածը բեմադրություն է, ապատեղեկատվություն եւ սուտ, Պեսկովը նշել է նաեւ, որ Կիեւը չի խորշում որեւէ կեղծիքից:

Ս. թ. ապրիլի վերջին Զախարովան հայտնել էր, որ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունը նամակ է տարածել, որում մերկապարանոց մեղադրել է ռուսական բանակին Բուչայում իբր ավելի քան 9000 ռազմական հանցագործությունների կատարման մեջ, որոնք 1800 մարդու մահվան պատճառ են դարձել:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցնելով, որ մի քանի հարյուր ռուսական զինվորականներ 2022թ. փետրվարի 27-ից մինչեւ մարտի 31-ը եղել են Բուչա քաղաքում, ուկրաինական կողմի հիշյալ մեղադրանքները համարել է իրականությունից բացարձակապես հեռու եւ նշել, որ Բուչայի քաղաքապետ Ա. Ֆեդորչուկը ռուսական ստորաբաժանումների հետքաշումից հետո տեսանյութ է հրապարակել, որում ոչ մի խոսք չի ասել այնտեղ իբր տեղի ունեցած «զանգվածային սպանությունների» մասին: Տեսանյութում, որը հայտնվել է ռուսական զորքերի դուրս գալուց հետո, եւ որը նկարահանվել է ուկրաինացիների կողմից ու տարածվել սոցիալական ցանցերում, տեղեկություններ չկան խաղաղ բնակիչների սպանությունների եւ մահվան մասին:

Ուշագրավ է, որ առաջինը քաղաք են մտել ոչ թե քննիչներն ու քրեագետները, այլ արեւմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Վերոնշյալ փաստը, նկատենք, արդեն իսկ հուշում է ուկրաինական իշխանությունների կողմից Բուչայում ՌԴ Զինված ուժերի «բարբարոսությունների» բեմականացման, սարքովի եւ հորինովի լինելու մասին:

Դեռ 2022թ. ապրիլին ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է Կիեւի մարզի Բուչա քաղաքում ուկրաինական սադրանքից հետո քրեական գործ հարուցելու մասին՝ ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածով (ՌԴ Զինված ուժերի օգտագործման մասին ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակային տարածում)։ Նա նշել է, որ Ուկրաինայի ՊՆ-ն ՌԴ զինծառայողներին վարկաբեկելու եւ կանխամտածված, նախապես ծրագրված սադրանքի նպատակով, արեւմտյան ԶԼՄ-ներով տարածել է տեսանյութեր Բուչայից՝ իբր որպես խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացման ապացույց: Սակայն, ինչպես հայտնի է Բուչայի վարչակազմի ղեկավարի 2022թ. մարտի 31-ի հայտարարություններից, ռուսական բանակը տվյալ բնակավայրից դուրս է եկել դեռեւս մարտի 30-ին։

ՌԴ ՊՆ- ում ընդգծել են, որ Բուչայի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվելու ընթացքում տեղի ոչ մի բնակիչ չի տուժել որեւէ բռնի գործողություններից, իսկ Կիեւի հրապարակած նյութերը՝ իբր վկայող ռազմական հանցագործությունների մասին, սադրանք են:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 



ԵԱ-Մ18. Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանունՕդ են բարձրացել «Սպիտակ կարապները». Ուկրաինային ահավոր գիշեր է սպասումԿտրել են հոգևորականի կոկորդըԱյս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից»Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ ՍրբազանՇՏԱՊ. Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին. նախնական տվյալներով՝ կան զոհերԱյս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են. Բագրատ ՍրբազանԱՄՆ-ը հարձակվել է Սեվաստոպլի խաղաղ բնակիչների վրա. ինչպե՞ս պատասխանել.Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է (ուղիղ)Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ. Արթուր ՀովհաննիսյանԱդրբեջանում հարսանիքի ժամանակ ավելի քան 40 մարդ է թունավորվելՈրեւէ արտաքին դերակատար, անգամ աշխարհի թիվ մեկ գերտերությունը, էական հնարավորություններ չունի մեր տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դեր ստանձնելՍեւաստոպոլում զոհերից մեկը Մագադանի փոխքաղաքապետի 9-ամյա դուստրն էրՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսայելի հյուսիսում իսրայելցի զինվորների դիվիզիայի շտաբի վրա ԱԹՍ-ներով հարձակվելու մասինԼալային նեղել էին, բայց ինքը շիտակ մարդ էր, նրա գնալով պակասեց «Մեր բակի» ու ՀՀ-ի վառ գույներից մեկըՄեծ ցավ է, Լալան չի հեռացել, նա բոլորիս հետ է, նրա կրակն ու էներգետիկան անսպառ է. Արտյոմ Մարկոսյան (տեսանյութ)Երկուսս էլ նույն խնդիրն ունենք`սրտի խնդիր, նա գնաց… Զառա ԱրամյանԿա մարդկանց տեսակ, ում հետ շփումը պետք է անհապաղ դադարեցնելՄի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից. ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը. Կամո ԱրեյանՆրա կողքին ժամանակն արագ էր անցնում. այս ամենը չեմ կարողանում ընդունել. Հարություն Մավսիսյանը՝ Լալա Մնացականյանի մասինՀԻՄԱ.ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸԺողովրդի ուղերձը մեզ հետևյալն է՝ կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք. ՓաշինյանԿանաչ վիշապը բացեց իր թեւերը եւ ոսկե պարգեւներ բերեց կենդանակերպի 3 նշանների համարՀՀ-ում տապալվեց հերթական ընդդիմադիր շարժումը. ՓաշինյանԲաքուն ՀՀ-ին ասում է` վրեժ եմ լուծելու քեզնից, դու 30 տարի չթողեցիր ես ապրեմ, հիմա ես քեզ չեմ թողիՈ՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի ելակ ուտելԻսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Ռաֆահին. Al JazeeraՌԴ ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում ուկրաինական 33 ԱԹՍ խոցելու մասինԼալա Մնացականյանի ամուսնու գրառումըԹուրքիայի հավաքականի պաշտպանի զավեշտալի ինքնագոլը Պորտուգալիայի դեմ խաղումՀայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո ԿլաարԳրիգորի Լեպսի նոր ընկերուհին 18 տարեկան էԿիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. ՍանոսյանՔաղցր ըմպելիքները քաղցկեղ չեն առաջացնում, բայց նպաստում են ատամների քայքայմանը. SciRepՓաշինյանը տիկնոջ հետ հանգստանում է բնության գրկում Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել, հազիվ ճանաչեցի, լալիս էր. Վարդան Պետրոսյանը՝ Լալա Մնացականյանի հետ վերջին հանդիպման մասինՓեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ մեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հունիսի 23-ինԱնչափ ցավալի, ինչ ափսոս. հայ հայտնիների արձագանքը՝ Լալա Մնացականյանի մաhվանը. մանրամասներՄասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի առավոտյան արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելԼալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանըԹուրքիայում անգամ զբոսաշրջությունն է խտրականացվածԱյսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնըԱնի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր սիրառատ ֆոտոշարք են հրապարակել (լուսանկարներ)Մանրամասներ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ101 տարեկանում մահացել է Պելեի մայրըՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԱյսօր` ժամը 19:00-ին, նոր կոնցեպտով հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակումՊաշտոնանկ է արվել ՌԴ ԱԴԾ 5-րդ ծառայության պետը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода