Պրոսպեկտ-«Արգիշտի» սրճարան-1977 թվական․ որքան սեր կա այս նկարում
Նորություններ![Պրոսպեկտ-«Արգիշտի» սրճարան-1977 թվական․ որքան սեր կա այս նկարում](/timthumb.php?src=disc/13-06-24/4ce4b5d9b25e5b073feeb7657b5e05b2.jpg&w=780)
Մեր սիրելի Հին Երևանն իր հին պատմություններվ հանդերձ կարելի է ասել, որ շարունակում է ջերմ հիշողություններ պարգևել շատերին։
Հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներն ամենից լավ կհիշեն այն գեղեցիկ պատմությունները, որոնցում հենց իրենք են եղել։
Այս լուսանկարում պատկերված տեսարանն էլ իհարկե բացառություն չէ։ Պրոսպեկտում գտնվող սիրված և բավական հայտնի Արգիշտի սրճարանն է, որը դեռևս 70-ականներին էր համարվում մեր սիրելի քաղաքի ամենից հատկանշական սրճարաններից մեկը, որն իր շուրջն էր համախմբում նաև երևանյան մի շարք պատվավոր քաղաքացիների։