Իշխանությունները սկսել է շանտաժի ենթարկել. ՀԱՊ կուսակցության նախագահն ահազանգում է
Ներքաղաքական![Իշխանությունները սկսել է շանտաժի ենթարկել. ՀԱՊ կուսակցության նախագահն ահազանգում է](/timthumb.php?src=disc/13-06-24/fd2e4023e4e925c19c624e1232729dc4.jpg&w=780)
Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ահազանգում է.
«1937թ-ը և Հյուսիսային Կորեան հանգստանում են։ Ըստ որոշ հավաստի տեղեկությունների, իշխանությունները սկսել է շանտաժի ենթարկել բոլոր այն ՀԿ-ին, արտախորհրդարանական կուսակցության ղեկավարներին, նրանց անդամներին և հասարակ ՀՀ քաղաքացիներին, ովքեր ընդդիմադիր են ներկայիս իշխանությանը և մասնակցում են հանրահավաքներին։ Ըստ այդ տեղեկությունների, օգտագործվում է ողջ իրավապահ համակարգը և պետական ինստիտուտները։ Ուղղակի զանգերով և այլ միջոցներով սպառնում են հանրահավաքներին մասնակցող մարդկանց և նրանց հարազատներին։ Բանը հասել է նրան, որ ուղղակի բացահայ և առանց թաքցնելու նույնիսկ հասարակ քաղաքացիներին սպառնում են, որ նրանց գլխին քրեական գործեր կկարեն և կձերբակալեն, իսկ ոմանց սպառնում են, որ «տունը կքանդեն»:
Սա արդեն ակնհայտ ահաբեկչություն է պետական մարմինների և իշխանությունների կողմից ընդդեմ հայ ժողովուրդի և ՀՀ քաղաքացիների։ Իշխանությունների կողմից բոլոր ապօրինի և հակասահմանադրական գործողությունները պետք է դադարեցվեն և դատապարտվեն։ Իշխանությունները արդեն վաղուց հատել են բոլոր կարմիր գծերը և հիմա է շարունակում են ահաբեկել բոլոր նրանց, ովքեր օրենքի և իրավունքի սահմաններում շարունակում են ընդդիմանալ իշխանությունների կողմից իրականացվող բոլոր ապօրինի և հակասահմանադրական քայլերին։
Նույնիսկ օդից կախված լուրեր են պտտվում, որ որոշ մարդկանց փորձել են շանտաժի ենթարկել օգտագործելով այդ մարդկանց ծառայող երեխաներին` ասելով նրանց, որ` «եթե ուզում ես, որ երեխադ ողջ-առողջ մնա, հանգիստ նստի տեղդ» Սա արդեն իշխանությունների կողմից ակնհայտ իրականացվող ահաբեկչություն է»: