Ռուսական ուժերը ստրատեգիական նշանակության մայրուղու մատույցներում են (Քարտեզ)
Միջազգային![Ռուսական ուժերը ստրատեգիական նշանակության մայրուղու մատույցներում են (Քարտեզ)](/timthumb.php?src=disc/13-06-24/c092b9e29c4e12091a91b3dec3e3947a.jpg&w=780)
Նովոալեքսանդրովկայի գրավումից հետո Ռուսաստանի զինված ուժերը առաջ են շարժվում Պոկրովսկ-Կոնստանտինովկա մայրուղի: Ռուսական ուժերը ներկա պահին Վոզդվիժենիե փոքրիկ բնակավայրի մատույցներում են, որը գրավելու դեպքում մինչեւ մայրուղի կմնա մոտ 3 կմ-ի կարգի տարածք:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պոկրովսկ-Կոնստանտինովկա-Բախմուտ հիմնական մայրուղին ունի ստրատեգիական նշանակություն: Այն փակելու դեպքում ռուսներն էապես կսահմանափակեն Տրոյեցկի ողջ պաշտպանական գոտու մատակարարումները: Գումարած, հնարավորություն կառաջանա մայրուղու երկայնքով երկկողմ հարված հասցնել` Տրոեցկի գոտին շրջապատման մեջ վերցնելու հեռանկարով (Քարտեզ 2):
Բացի այդ, մայրուղի դուրս գալով, ռուսական ուժերը կկախվեն Տիմոֆեեւկա-Պրոգրես հատվածի «գլխին», որոնց գրավումը կբացի դեպի արեւմուտք տանող ուղիները:
![](disc/13-06-24/a99350b85910160dd24f71f29408655d.jpg)