Ֆերնանդու Սանտուշը` Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ![Ֆերնանդու Սանտուշը` Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ](/timthumb.php?src=disc/12-06-24/ca9523f5f6b42c1c8e5de9f679bdd9c3.jpg&w=780)
Պորտուգալացի մասնագետ Ֆերնանդու Սանտուշը նշանակվել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է AFFA-ի մամուլի ծառայությունը։
Կողմերը կնքել են պայմանագիր, որի մասնրամասները չեն հաղորդվում։
Ֆերնանդու Սանտուշի նախորդ աշխատավայրը Լեհաստանի հավաքական էր, որի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր 2023թ․ սեպտեմբերին
68-ամյա մասնագետը 2023 թվականի հունվարին էր գլխավորել Լեհաստանի հավաքականը, որի ղեկին անցկացրել է 6 հանդիպում: Դրանից առաջ Սանտուշը 8 տարի աշխատում էր Պորտուգալիայի հավաքականում, որի հետ 2016-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2019-ին էլ նվաճել Ազգերի լիգայի հաղթողի կոչումը: