Ինչու է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահը մեկնել Միացյալ Նահանգներ
Սպորտ![Ինչու է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահը մեկնել Միացյալ Նահանգներ](/timthumb.php?src=disc/12-06-24/fef6a2fa18b8c1bd4126e2f99a5d0b27.jpg&w=780)
Հայաստանում օր օրի զարգանում է մենապայքարային մարզաձեւերի հանդեպ երեխաների եւ երիտասարդների համակրանքը։ Շատ երեխաներ մեր երկրում մարզվում են խառը մենամարտերով /MMA /, UFC, Գրեփլինգ մարզաձեւերով։
Նշենք, որ մեր երկրում շատ մեծ մասսայականություն վայելող մարզական կառույցներից է պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիան։ Այն հիմնադրվել է 19 տարի առաջ՝ 2005 թվականին, Հայկ Ղուկասյանի կողմից, առանց որեւէ պետական աջակցության։
Ֆեդերացիան ստեղծել է 60 մարզական ակումբ ՀՀ ֊ում եւ Արցախում՝ հագեցած լավագույն մարզական գույքով։ Այս օրերին «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Հայկ Ղուկասյանը գտնվում է օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում, որտեղ եւ նոր մարզադպրոց է հիմնել։
Ըստ Հայկ Ղուկասյանի, Լոս Անջելեսում մարզադպրոց բացելու մտահղացումն առաջացել է տարիներ առաջ, երբ ամեն անգամ մրցաշարերի մասնակցելու համար մարզիկների հետ այցելել է ԱՄՆ։
Մշտապես հնչող հարցին, թե երբ է բացվելու ֆեդերացիայի ամերիկյան մասնաճյուղը, Ղուկասյանը իր մեջ ամրապնդելով ցանկությունը, վերջապես իրագործեց շատերի պահանջը ու ահա այլեւս դա իրականություն է ` հիմնվել է «Արմֆայթինգ» կառույցը, որտեղ կմարզվեն բազում սպորտսմեններ։