Ասես երեկ լիներ․ մեր սիրելի «Երիտասարդական պալատ»-ը, որը դարձավ հուշ
Հասարակություն![Ասես երեկ լիներ․ մեր սիրելի «Երիտասարդական պալատ»-ը, որը դարձավ հուշ](/timthumb.php?src=disc/11-06-24/2b85153ea4814106af79091ddbc8ef0d.jpg&w=780)
Երևանյան նախկին հիշարժան և բավականին նշանակալի շինություններից մեկը՝ Երիտասարդական պալատը, որն ի դեպ երևանցիներս սիրում էինք անվանել Կուկուռուզնիկի շենք, էդպես էլ մնաց գեղեցիկ հուշ մեր մտքերում։
Շատերի առաջին իսկ հանդիպման վայրը և շատերի ամենից սիրելի հանրային տեղը, որն իր շուրջն էր համախմբում հարյուրավոր մեր համաքաղաքացիների։
Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում։
![](disc/11-06-24/07a372b89ecca513e21bfba3b4df4cc9.jpg)