Բացահայտեք Ձեր ներկան ու ապագան Ձեր ծննդյան ամսաթվով ՔՊ-ական հավաքը հարթ ու խախանդ չի անցել, որ նախարարին է «մաքրել» Փաշինյանը.«ԻՐԱՎՈՒՆՔ» «Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական ժողովին Փաշինյանն այդպես էլ սպառիչ պատասխաններ չի տվել կուսակիցներին Շտապեք տեղեկանալ, թե ինչ է սպասվում Ձեզ այս շաբաթ 42 hաջողակ կին գործարար 1 մլն դրամ կստանա «Իմ քայլը» հիմնադրամից Եվրամիության դուռը Վրաստանի առաջ կփակվի. Բորել Օդ են բարձրացել «Սպիտակ կարապները». Ուկրաինային ահավոր գիշեր է սպասում Կտրել են հոգևորականի կոկորդը Այս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից» Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ Սրբազան

Ինչու իմպիչմենթի գործընթացը փոխարինվեց ուղերձի նախագծով

Ներքաղաքական

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին` արտահերթ նիստ գումարելու պահանջով, որի օրակարգում լինելու է ուղերձի ընդունում` կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման մասին: Եվ թեպետ Աժ խորհուրդը մերժեց, սակայն նիստն օրենքի ուժով կկայանա հունիսի 17-ին:ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ այս գործընթացը կապ չունի, այսպես կոչված, իմպիչմենտի հետ` այն է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը: Մինչդեռ Բագրատ սրբազանն իր առաջնորդած շարժման անունից պատվիրակել էր ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան, որպեսզի հենց իմպիչմենթի գործընթաց մեկնարկեն: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ: 

— Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չգնաց հենց իմպիչմենթի գործընթաց մեկնարկելու ճանապարհով, այլ որոշեց արտահերթ նիստ գումարել` ուղերձ ընդունելու օրակարգով:

— Ի սկզբանե ԱԺ խորհրդի նիստի քննարկմանը ներկայացված հայտարարության տեքստը իմպիչմենթի հետ կապ չուներ, դրանք առանձին երկու իրավական գործընթացներ են: Իմպիչմենթը անվստահությունն է վարչապետին, եւ դրա համար պետք է 36 ստորագրություն ու նոր վարչապետի անուն-ազգանուն: Այսինքն` սա ավելի խորն իրավական գործընթաց է, որը նաեւ քվեարկվելու է Ազգային ժողովի նիստում: Եվ այստեղ կա վտանգավոր ֆոն, որ եթե տապալվում է իմպիչմենթի գործընթացը, ապա վեց ամիս իրավունք չունես նախաձեռնելու նույնը: Հայտարարության տեքստը, որը ներկայացված է եղել, տրամաբանությունը փոքր-ինչ այլ է: Պարզ լեզվով ասեմ` Ազգային ժողովը, որը հաստատել է այս կառավարության ծրագիրը, արձանագրում է, որ տվյալ կառավարությունը տապալել է իր ներկայացրած ծրագիրը` հիմնվելով մի շարք անհերքելի փաստերի վրա: Նույն Արցախի հարցն ամենացցունն օրինակն է, որ կառավարության ծրագրով նշված էր ոչ միայն Արցախի պահպանումը, այլ նաեւ Շուշիի եւ Հադրութի վերադարձը, մինչդեռ իրականում մենք կորցրինք ամբողջ Արցախը: Այսինքն` կառավարության ծրագիրը չկատարելու հիման վրա` Ազգային ժողովը պահանջում է ոչ թե վարչապետի, այլ ամբողջ կառավարության հրաժարականը, քանի որ կառավարության այդ ծրագիրը հաստատվել է նույն խորհրդարանի կողմից:

— Իսկ հնարավոր չէ՞ր միանգամից իմպիչմենթի գործընթաց սկսել` 36 ստորագրությունով եւ ոչ թե գնալ ուղերձ ընդունելու ճանապարհով:

— Ես չգիտեմ բոլոր մանրամասները, բայց կարծում եմ` ծանրութեթեւ են արվել բոլոր ռիսկերը եւ գնացել են նույն արդյունքին բերող առավել ոչ ռիսկային ճանապարհով:

— Իսկ եթե անգամ ՔՊ-ն ներկայանա արտահերթ նիստին, քվորում լինի եւ ուղերձն էլ ընդունվի, արդյո՞ք այն կբերի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, թե՞ այստեղ էլ օրենսդրությունը թույլ տալիս է «խաղեր տալ»:

— Նիկոլ Փաշինյանը երբեք էլ օրենսդրության վրա չի հիմնվել, նա Սահմանադրության վրա էլ չի հիմնվել, բայց Ազգային ժողովի հայտարարությունը` այո՛, ենթադրում է կառավարության եւ կառավարության ղեկավար հանդիսացող վարչապետի հրաժարականը: Այսինքն` այն բերելու է դրան, բայց թե ինչ քայլեր կանի Նիկոլ Փաշինյանը, ենթադրել անգամ չի լինում: Համենայնդեպս, արդեն օրենքով ենթադրվում է, որ դրան պետք է հաջորդի հրաժարականը: Ամեն դեպքում, ժամ առ ժամ կարող է իրավիճակ փոխվել: Երեկ ԱԺ խորհուրդը մերժեց հայտարարության տեքստը, ինչը, եկեք ազնիվ լինենք, կանխատեսելի էր, բայց օրենքի ուժով 5 աշխատանքային օր հետո կգումարվի նիստը: Իհարկե, ես կանխատեսում եմ, որ ՔՊ-ն կարող է բոյկոտել այն, բայց նաեւ ժողովրդի ցասման եւ ճնշման ազդեցությամբ` ամեն ժամ կարող է փոխվել ոչ թե հունիսի 17-ին, այլ` մինչեւ հունիսի 17-ը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բացահայտեք Ձեր ներկան ու ապագան Ձեր ծննդյան ամսաթվովՔՊ-ական հավաքը հարթ ու խախանդ չի անցել, որ նախարարին է «մաքրել» Փաշինյանը.«ԻՐԱՎՈՒՆՔ»«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական ժողովին Փաշինյանն այդպես էլ սպառիչ պատասխաններ չի տվել կուսակիցներինՇտապեք տեղեկանալ, թե ինչ է սպասվում Ձեզ այս շաբաթ42 hաջողակ կին գործարար 1 մլն դրամ կստանա «Իմ քայլը» հիմնադրամիցԵվրամիության դուռը Վրաստանի առաջ կփակվի. ԲորելՀայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմինԵՎՐՈ-2024. Հունգարիան հաղթեց Շոտլանդիային(տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Գերմանիան վերջին րոպեներին փրկվեց պարտությունից(տեսանյութ)Մխիթարյանը` երեխաների հետ ժամանակ անցկացնելու և նրանց նոր բաներ սովորեցնելու մասինՑավոք սրտի հավաքականի դուռն ինձ համար փակ է. ՄխիթարյանԵԱ-Մ18. Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանունՕդ են բարձրացել «Սպիտակ կարապները». Ուկրաինային ահավոր գիշեր է սպասումԿտրել են հոգևորականի կոկորդըԱյս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից»Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ ՍրբազանՇՏԱՊ. Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին. նախնական տվյալներով՝ կան զոհերԱյս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են. Բագրատ ՍրբազանԱՄՆ-ը հարձակվել է Սեվաստոպլի խաղաղ բնակիչների վրա. ինչպե՞ս պատասխանել.Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է (ուղիղ)Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ. Արթուր ՀովհաննիսյանԱդրբեջանում հարսանիքի ժամանակ ավելի քան 40 մարդ է թունավորվելՈրեւէ արտաքին դերակատար, անգամ աշխարհի թիվ մեկ գերտերությունը, էական հնարավորություններ չունի մեր տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դեր ստանձնելՍեւաստոպոլում զոհերից մեկը Մագադանի փոխքաղաքապետի 9-ամյա դուստրն էրՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսայելի հյուսիսում իսրայելցի զինվորների դիվիզիայի շտաբի վրա ԱԹՍ-ներով հարձակվելու մասինԼալային նեղել էին, բայց ինքը շիտակ մարդ էր, նրա գնալով պակասեց «Մեր բակի» ու ՀՀ-ի վառ գույներից մեկըՄեծ ցավ է, Լալան չի հեռացել, նա բոլորիս հետ է, նրա կրակն ու էներգետիկան անսպառ է. Արտյոմ Մարկոսյան (տեսանյութ)Երկուսս էլ նույն խնդիրն ունենք`սրտի խնդիր, նա գնաց… Զառա ԱրամյանԿա մարդկանց տեսակ, ում հետ շփումը պետք է անհապաղ դադարեցնելՄի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից. ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը. Կամո ԱրեյանՆրա կողքին ժամանակն արագ էր անցնում. այս ամենը չեմ կարողանում ընդունել. Հարություն Մավսիսյանը՝ Լալա Մնացականյանի մասինՀԻՄԱ.ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸԺողովրդի ուղերձը մեզ հետևյալն է՝ կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք. ՓաշինյանԿանաչ վիշապը բացեց իր թեւերը եւ ոսկե պարգեւներ բերեց կենդանակերպի 3 նշանների համարՀՀ-ում տապալվեց հերթական ընդդիմադիր շարժումը. ՓաշինյանԲաքուն ՀՀ-ին ասում է` վրեժ եմ լուծելու քեզնից, դու 30 տարի չթողեցիր ես ապրեմ, հիմա ես քեզ չեմ թողիՈ՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի ելակ ուտելԻսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Ռաֆահին. Al JazeeraՌԴ ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում ուկրաինական 33 ԱԹՍ խոցելու մասինԼալա Մնացականյանի ամուսնու գրառումըԹուրքիայի հավաքականի պաշտպանի զավեշտալի ինքնագոլը Պորտուգալիայի դեմ խաղումՀայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո ԿլաարԳրիգորի Լեպսի նոր ընկերուհին 18 տարեկան էԿիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. ՍանոսյանՔաղցր ըմպելիքները քաղցկեղ չեն առաջացնում, բայց նպաստում են ատամների քայքայմանը. SciRepՓաշինյանը տիկնոջ հետ հանգստանում է բնության գրկում Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել, հազիվ ճանաչեցի, լալիս էր. Վարդան Պետրոսյանը՝ Լալա Մնացականյանի հետ վերջին հանդիպման մասինՓեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ մեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода