Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը. Transfermarkt-ը թարմացրել է տվյալները
ՍպորտՀեղինակավոր Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Հայ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը գլխավորում է Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որի տրանսֆերային արժեքը վերջին թարմացումից հետո բարձրացել է 2 միլիոն եվրոյով և դարձել 20 միլիոն:
Երկրորդը Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն է, որի տրանսֆերային արժեքը 7 միլիոնից դարձել է 6,5 միլիոն եվրո:
Հենրիխ Մխիթարյանը երրորդն է՝ 6 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով:
Չորրորդ տեղում Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է, ում տրանսֆերային արժեքը ևս նվազել է՝ 4,50 միլիոնից դառնալով 4 միլիոն եվրո:
Լավագույն հնգյակը եզրափակում է Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 2 միլիոն եվրո: