ՄԵՐ ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
ՍպորտՀայաստանի ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում։ Հավաքին մասնակցում են Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մեկնող 3 ծանրորդները ԱՆԴՐԱՆԻԿ և ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆԵՐՆ ու ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ, ինչպես նաև երիտասարդ ծանրորդներ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ և ԳԵՎՈՐԳ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ՓԱՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ հավաքի մասին ՀԱՕԿ - ի պաշտոնական կայքին ասել է հետևյալը.
«Գլխավոր թիմի կազմի փոփոխությունը պետք է սահուն և աննկատ լինի, փորձառուների կողքին պետք է լինեն նաև երիտասարդները։ Թիվը փոքր է, որպեսզի հնարավորինս կարողանանք գումար խնայել։ Հունիսի 16-ին կգանք Երևան և Օլիմպավանում նոր երիտասարդների կհրավիրենք հավաքի։ Ամեն բան արվում է այնպես, որ Բահրեյնի Մանամա քաղաքում դեկտեմբերին նախատեսված Աշխարհի առաջնությունում կարողանանք 10 ծանրորդով ելույթ ունենալ։ Ինչ վերաբերում է Փարիզին, պետք է ցանկալի մարզավիճակով մեր ծանրորդներին ներկայացնենք խաղերին»։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ