Քաղցկեղի դեմ պատվաստանյութի առաջին արդյունքները հայտնի կլինեն մինչև այս տարվա վերջ. Մուրաշկո
Առողջապահական![Քաղցկեղի դեմ պատվաստանյութի առաջին արդյունքները հայտնի կլինեն մինչև այս տարվա վերջ. Մուրաշկո](/timthumb.php?src=disc/09-06-24/ebe8e4da3b8e8fdb9504751b15987e4b.jpg&w=780)
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ քաղցկեղի դեմ պատվաստանյութի նախակլինիկական հետազոտությունների առաջին արդյունքները հայտնի կլինեն մինչև 2024 թվականի վերջ։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Պատվաստանյութը մշակվել է մի քանի գիտական թիմերի համատեղ՝ Համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի կողմից:
«Պատվաստանյութը ներկայումս ենթարկվում է նախակլինիկական ուսումնասիրությունների, որոնց առաջին արդյունքները մենք ակնկալում ենք ստանալ մինչև տարեվերջ, իսկ հետո սկսել կլինիկական փորձարկումները», - ասաց Միխայիլ Մուրաշկոն: