«Տերյան մշակութային կենտրոն»-ը` Եվրոպական մշակութային ժառանգության Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության մրցանակակիր
Մշակութային![«Տերյան մշակութային կենտրոն»-ը` Եվրոպական մշակութային ժառանգության Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության մրցանակակիր](/timthumb.php?src=disc/09-06-24/a1d40c8ac0da6d0ccbe793dae0cd3f65.jpg&w=780)
Եվրոպական հանձնաժողովը (European Commission) եւ Եվրոպա Նոստրան (Europa Nostra) հայտարարել են 2024 թվականի Եվրոպական ժառանգության մրցանակակիրների թեկնածուների անունները:
Այս տարի Եվրոպայի ամենահեղինակավոր ժառանգության մրցանակներից մեկը շնորհվել է Հայաստանից «Տերյան մշակութային կենտրոն»-ին՝ «Ստեղծարար Դրախտ - Զորեղացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին» ծրագրի համար «Կրթություն, ուսուցում և հմտություններ» անվանակարգում։
Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունից հետո Հայաստան տեղափոխված արցախահայերին աջակցելու համար ստեղծվել է ուսուցողական միջոցառումների լայն շրջանակ՝ կյանքի նոր պայմաններին հարմարվելու, միմյանց աջակցելու և խնդիրները լուծելու համար:
Հայաստանի և սփյուռքի հայրենակիցները կարող են քվեարկել առցանց առցանց՝ «Տերյան մշակութային կենտրոն»-ի օգտին, որպեսզի վերջինս դառնա 2024 թվականի Հանրության ընտրության մրցանակի (Public Choice Award) հաղթողն ու ստանա դրամական պարգև նույնպես: Դուք կարող եք քվեարկել մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը։
Առաջին անգամ նման հեղինակավոր հարթակում կներկայացվի տեսանյութ, որտեղ կցուցադրվի Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումը, կորուսյալ հայրենքի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կբարձրաձայնվեն հայերին վերաբերող խնդիրների մասին:
![](disc/09-06-24/903a1e2a1365e81de32d70471fe30d20.jpg)
![](disc/09-06-24/ce04b8d56b5419aa3a60d4e90a95ae8b.jpg)
![](disc/09-06-24/4de9f80559744d90a5cad66987f85e9b.jpg)