Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն այցելել են «Աբովյան» քկհ
Իրավական![Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն այցելել են «Աբովյան» քկհ](/timthumb.php?src=disc/07-06-24/f370e7ab0e89bb075ffee633a2bf7e3f.jpg&w=780)
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավմանն ուղղված շինբարեկարգման աշխատանքների ավարտը։
Հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ Լևոն Բալյանն ու Ամբակում Գրիգորյանը շրջայց են կատարել հիմնարկում, եղել են նոր վերանորոգված տարածքներում՝ ուսումնական հատվածում, իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող ազատազրկված կանանց սենյակներում, դահլիճում, մարզասրահում, լոգասենյակներում ու սանհագույցներում։
Նախարարի տեղակալը և Ծառայության պետն այցելել են նաև կալանավորված անձանց պահելու մասնաշենք՝ առկա կարիքները գնահատելու և անհրաժեշտ շինվերանորոգման աշխատանքները նախանշելու համար։ Խցերում զրուցել են նաև կալանավորված կանանց և անչափահասների հետ։
![](disc/07-06-24/19c21a791a0fb89ddbec9496d720f933.jpg)
![](disc/07-06-24/80000a11181159c94a774255f4b85cab.jpg)