Շարժմանը մասնակցելու եմ, որ Ձեր գլխի վերեւում կախված զինանշանի վրայի Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Համբարձումյան
Ներքաղաքական![Շարժմանը մասնակցելու եմ, որ Ձեր գլխի վերեւում կախված զինանշանի վրայի Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Համբարձումյան](/timthumb.php?src=disc/06-06-24/523bd3f1fc362eb2b01afb9fd60267cf.jpg&w=780)
«4 օրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակից Գագիկ Համբարձումյանը դատարանին. «Հարգելի՛ դատարան, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը մասնակցել եմ, մասնակցում եմ, մասնակցելու եմ, որ Ձեր գլխի վերեւում կախված զինանշանի վրայի Արարատ լեռը կիսալուսին չդառնա»։ Գագիկ Համբարձումյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով», - այս մասին գրում է նրա փաստաբան Վարդուհի Սարգսյանը:
Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ընդգծում է. «Այսօր Արմավիր ՔԿՀ այցելեցի պատգամավոր Մհեր Սահակյանի հետ, տեսակցելու այնտեղ գտնվող մեր բանտարկյալ զինակիցներին ու քաղաքացիներին: Անակնկալ պարզվեց, որ Գագիկ Համբարձումյանի տեսակցությունների վրա երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը արգելանք է դրել, ինչն աննախադեպ է: Դատավորը հլու հնազանդ, առանց օրենքի՝ կատարել է քննիչի պահանջը...»: