Երբեք պետական բյուջեներից գումար չեմ ստացել. Զառա Մխեյան Էդ թողեցիք, եկաք, որ Ղարաբաղ ազատագրեք ու նորի՞ց գնաք. Հակոբ Չաքրյան Մրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբան Համաձայն չեմ եղել նրա քաղաքական հայացքների հետ… Սարգիս Գրիգորյան`Լալա Մնացականյանի մաhվան մասին.starnews.am Հուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի. Բագրատ Սրբազան Նախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը Ռուսաստան Արարատ Միրզոյանը Տալինում ծաղիկներ է խոնարհել կոմունիզմի զոհերի հիշատակին Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Վրաստանի խորհրդարանի նախագահ Բայդենը uպառնալիք է ժողովրդավարության համար. մեր երկրի գոյատևման և գոյության համար. Թրամփ «Տիկոյիս նման աշխարհում չկա»… 7 օր 7 գիշեր նշում են Տիգրան Ասատրյանի թոռան ծնունդը.starnews.am

Անհարգելի՛ Համբիկ Սարաֆյան, ո՞ւր նետեցիք հնչակյան նվիրական, բարձր գաղափարները․ Տեր Արարատ քահանա

Ներքաղաքական
«Հայ ազգային-քաղաքական ավանդական կուսակցությունը, որ ազատագրական շարժման պատմությանը տվել է երեւելի անուններ՝ իր ամբողջ գործունեության ընթացքում պայքարելով Հայ դատի համար, այսօր իր Կենտրոնական վարչության, մասնավորպես ատենապետի պատճառով հակառակ քաղաքական ուղեգծի տպավորություն է թողնում՝ կասկածի տակ դնելով կուսակցության երբեմնի հեղինակությունը։ Այլեւս ոչինչ են Հնչակյան կուսակցության ազգային-քաղաքական ծրագրերն ու գաղափարները, եթե չկան դրանք իրագործելու կենսական ուժը՝ քաղաքական կամքն ու արիությունը։ Ի դեմս Համբիկ Սարաֆյանի՝ Հնչակյան կուսակցությունը վերածվում է ՀՀ քաղաքական իշխանության պարզ խոսափողի՝ կրկնաբերելով պաշտոնական հայտնի թեզերը։ Ցավալի է գիտակցել, որ Հնչակյան արժանապատիվ առաջնորդներին այսօր փոխարինելու են եկել համբիկները՝ քաղաքական ինքնության տեղ բերելով անդեմ խամաճիկությունը, աղավաղելով ազգային կուսակցության նախնական դիմագիծը եւ պատմական առաքելությունը։
 
Կուսակցության ներկա ատենապետն իր քաղաքագիտական մտքի սնանկությամբ, ըստ որի՝ սեփական երկրի շահերի պաշտպանությունը պատերազմի հրահրություն է, կամ ազգային իրավունքների համար պայքարը՝ ծայրահեղականություն, ստվեր է նետում Հնչակյան կուսակցության՝ այսօրվա ազգային կյանքում ունեցած դերի եւ նշանակության վրա։ Ատենապետի պատասխանատվություն ստանձնած Համբիկ Սարաֆյանը կուսակցության քաղաքական ուղեգծի տեսական դրույթները նախ՝ մայիսի 10-ին հրապարակեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, ապա՝ մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված իշխանահաճո հարցազրույցով։
 
Ատենապետի դեր կատարող Հ․ Սարաֆյանի պարզունակ տրամաբանությամբ՝ ներկա իրողության մեջ իսպառ պետք է բացառել ներգործական կեցվածքը և միմիայն գործել թույլերին ներհատուկ կրավորական հոգեբանությամբ։ Քաղաքական քաջախորհուրդ վարքի անընդունակ տվյալ ղեկավարը համոզված է, որ ոչ թե պետք է վճռական գործողությունների դիմել, որովհետև դա կարող է հանգեցնել պատերազմի, այլ պետք է «խոհեմաբար» հանձնել պահանջվածը կամ խոնարհաբար սպասել «պատերազմի գալուն», ընդ որում՝ պատերազմ հրահրելու մեջ մեղադրում է մի ուժի, որ խոսում է արժանապատիվ խաղաղության հասնելու առկա հնարավորությունների գործադրման և համազգային ինքնահաշտության ու հավաքականության մասին։
 
Անհարգելի՛ Համբիկ Սարաֆյան, ո՞ւր նետեցիք հնչակյան նվիրական, բարձր գաղափարները, որպես «քաղաքական անհատ» կամ ուժ՝ որտե՞ղ էիք, երբ ՀՀ ներկա իշխանության պարագլուխը Արցախի մայրաքաղաքի հրապարակից ամպագոռգոռ հնչեցնում էր քննարկման չենթակա պատմական ճշմարտությունը՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ», կամ երբ 2020 թվականի պատերազմից առաջ թշնամու ռազմական ագրեսիայի արդյունքում Տավուշում հաջողություններ արձանագրելով՝ իշխանական թիմը հռչակել էր «Նոր պատերազմ, նոր տարածքներ» ստահոդ կարգախոսը, որ քաղաքագիտական կուրության լիարժեք դրսևորում էր վերահաս պատերազմի աղետաբեր հետևանքներից առաջ։ Ինչո՞ւ որպես քաքաքականության մեջ «գոյություն ունեցող» անձ կամ թիմ՝ այն ժամանակ խոհեմության համանման կոչեր չհղեցիք՝ իշխող քաղաքական ուժի արկածախնդրությանն ի պատասխան, և հիմա, փաստորեն, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ եք մեղադրանքի սլաքներ ուղղում՝ ժողովրդին «հավաքական ուժ դարձնելու եւ զորաշարժի ենթարկելու» փոխարեն «իշխանափոխության հերթական փորձի մեղսակցության» մեջ, կամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն եք պախարակում, այն դեպքում, երբ փաստացի տեղի է ունենում ճիշտ հակառակը, այսինքն՝ ժողովրդին հավաքական ուժ դարձնելով եւ զորաշարժի ենթարկելով՝ շարժումը, որի առաջնորդը Բագրատ Սրբազանն է եւ ո՛չ Մայր Աթոռ Ս․ Էջմիածինը, ինչպես ներկայացնում եք, ձգտում է հասնել գլխավոր խոչընդոտի՝ քաղաքական իշխանության հրաժարականին՝ հայրենիքը վակուումային իրավիճակից դուրս բերելու վերջնանպատակով։ Այլ կերպ ասած՝ հայության հավաքականությունն ու զորաշարժը ոչ թե անհամատեղելի են իշխանափոխությանը, այլ, ճիշտ հակառակը, իրագործելի են իշխանափոխությամբ, եւ առնվազը քաղաքական նվազագույն գիտակցություն է պետք՝ այս խորքային խնդիրն ըմբռնելու համար։
 
Իշխանահաճո Ձեր դատողություններում Դուք կրկնում եք քաղաքական մուրացկանության այն սնանկ թեզը, թե «խաղաղության նվազագույն նշույլի հեռանկարն անգամ նախընտրելի է նոր պատերազմից»։ Ձեզ համար «չափազանց ցավալի և անընդունելի է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի քաղաքական պայքարի մեջ ներքաշվելն ու բացահայտորեն այդ շարժման հովանավորությունն ու առաջնորդությունը ստանձնելը»՝ միաժամանակ մտահանգելով, որ «ներհայաստանյան անախորժ իրավիճակը անհարկի կերպով» տեղափոխվում է սփյուռք։ Իսկ Ձեզ համար չափազանց ցավալի և անընդունելի չէ՞ Հայաստանի ներկա քաղաքական կացությունը, երբ խաղաղության սնանկ օրակարգի ներքո թշնամուն զիջվում է Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունը։ Դուք սպառնալի՞ք եք համարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ «ոչ միայն Եկեղեցու հեղինակության, այլ նաև սփյուռքի համայնքային համերաշխության ու անդորրի» համար, եւ ո՛չ իրենց քաղաքականությամբ կամ անկարողությամբ ժողովրդին հայրենիքի վերջնական կորստի ողբերգական փաստի առաջ կանգնեցրած գործող իշխանությա՞նը, այն դեպքում, երբ իշխանափոխությունը միջոց է՝ դիվանագիտական նոր ռազմավարություն սկսելու և անհնարինը ճգնելու հնարավոր դարձնելու ․․․
Ինչ-որ անհայտ նախնական պայմանավորվածությունների մասին եք խոսում՝ աչք փակելով Ադրբեջանի կողմից բոլոր պայմանավորվածությունների շարունակական խախտումների վրա, «գոհացուցիչ այլընտրանքի բացակայության» թեզն եք հռչակում՝ խրախուսելով քաղաքագիտական մտքի ծուլությունը և բացառելով հանճարեղ քաղաքագիտական գործոնը, որ վերջին պահին անհնարինը հնարավոր դարձնելու ճիգով կարող է մի ամբողջ ընթացք բեկանել եւ նոր ելք հայտնագործել։
 
Եվ վերջապես՝ հայ ժողովրդին հատվածական մասերի բաժանած Ձեր ներբողած քաղաքական իշխանությունը բնավ Հայաստանի պետականությունը չէ, ինչպես կարծում եք, որի շուրջ և որի պահպանման համար պետք է համախմբվեն բոլոր քաղաքական ուժերը՝ մի կողմ դնելով «իրենց ներքին տարաձայնությունները»․ պետականությունն այսօր անտերության է դատապարտված հե՛նց քաղաքական իշխանության արտաքին դիվանագիտության ձախողման հետևանքով։ Եվ դեռ մտահոգություն եք հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարության վերաբերյա՞լ, որ չի՞ շեղվում «վասն հավատոյ, վասն հայրենյաց» իր պատմական առաքելությունից․․․
 
Մինչդեռ նվիրյալ հնչակյանները, կուսակցության հիմնադրման ժամանակներից սկսած, տոգորված են եղել ազգային-ազատագրական շարժման գաղափարներով, համոզմունքով, որ պետք է օսմանյան բռնապետության դեմ պայքարելով նպաստել հայրենիքի ազատագրության նպատակի իրագործմանը և որ պետք է բարձրացնել ժողովրդի մարտական-դիմադրողական ոգին։
 
Այսօր, ցավոք, կուսակցության շարքերում հայտնվել են նաև այնպիսի մարդիկ, որոնք մերձավոր աղերս իսկ չունեն նրա ազգային գաղափարախոսության հետ։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նույնիսկ անտեղյակ են կուսակցության պատմությանը կամ բնավ նվիրված չեն նրա հռչակած ազգային նպատակների իրագործմանը։ Թե չէ անպատկերացնելի է՝ ինչպե՞ս կարող է հայ ավանդական կուսակցության ժառանգորդը համարվող ներկա կուսակցությունը համակարծիք լինել պարտադրվող սնոտի և ամբոխահաճո խաղաղության օրակարգին, երբ այդ նույն կուսակցության ներկայացուցիչների կազմակերպմամբ ու անմիջական մասնակցությամբ տեղի են ունեցել 1896 թ․ Վանի ինքնապաշտպանությունը, 1897 թ․ Խանասորի արշավանքը, 1890 թ․ Գում-Գափուի ցույցը, 1915 թ․ Զեյթունի և Շապին Գարահիսարի հերոսամարտերը։
 
Միգուցե Հ․ Սարաֆյանը կամ ՍԴՀԿ Կենտրոնականն վարչությունը, հանուն նվաստացուցիչ խաղաղության օրակարգի, պատրաստ են հրաժարվե՞լ նաև ազգային պահանջատիրությունից, հերքե՞լ Հայոց ցեղասպանությունը։ Այսօր խաղաղության օրակարգի այս անարժանապատիվ գործընթացին համախոհ լինելը վստահաբար անպատվություն, անարգանք է թուրքական իշխանությունների կողմից կախաղանի դատապարտված հնչակյան 20 գործիչների՝ Ժիրայրի, Փարամազի և նրանց զինակից ընկերների, բոլոր հայդուկների սուրբ հիշատակի հանդեպ, որոնք մինչև վերջին շունչը գործեցին թուրքական բռնապետության տապալման համար՝ հայրենիքն ազատագրված տեսնելու երազանքով։
 
Ի վերջո, Համբիկ Սարաֆյանն անկեղծ եւ ազնիվ չէ նաեւ Հայոց Եկեղեցու նկատմամբ իր վերաբերմունքի մեջ․ իրեն ներկայացնելով իբրեւ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի համար մտահոգ մեկը՝ այնուամենայնիվ, ձերբազատված չէ նեղ կուսակցական նկրտումներից, որոնց վառ արտահայտությունն է ՍԴՀԿ-ն «էջմիածնական» բնորոշելը՝ դրանով իսկ ինքը դառնալով ազգային պառակտման պատճառ։ Ինքնակոչ «էջմիածնասերին» պետք է ասենք, որ էջմիածնասիրությունը բնորոշ է յուրաքանչյուր ճշմարիտ հայորդու՝ անկախ իր գտնվելու աշխարհագրական վայրից և քաղաքական հայացքներից։
 
Ինչպես Վարպետը՝ Ավետիք Իսահակյանն է բնորոշել. «Հայ ժողովրդի մաշկը քերես, տակից Էջմիածին կերևա», եւ վստահ ենք, որ եթե ինքնակոչ «էջմիածնասերը» համարձակություն ունենար այդպիսի մտքեր բարձրաձայնելու Վարպետի ներկայությամբ, ապա, անտարակույս, Վարպետի արժանահատույց, շառաչուն ապտակը չէր ուշանա», - գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ՊՈՂՈՍՅԱՆԸ:
 
Armchurchnews


Երբեք պետական բյուջեներից գումար չեմ ստացել. Զառա ՄխեյանՍովետական այս խաղալիքները շատերին կտեղափոխեն դեպի իրենց մանկությունՀին ժամանակներ․ Բաղրամյան պողոտան և Գիտությունների ազգային ակադեմիանԷդ թողեցիք, եկաք, որ Ղարաբաղ ազատագրեք ու նորի՞ց գնաք. Հակոբ ՉաքրյանՄրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբանՀամաձայն չեմ եղել նրա քաղաքական հայացքների հետ… Սարգիս Գրիգորյան`Լալա Մնացականյանի մաhվան մասին.starnews.amՀուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի. Բագրատ ՍրբազանՆախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը ՌուսաստանԱրարատ Միրզոյանը Տալինում ծաղիկներ է խոնարհել կոմունիզմի զոհերի հիշատակինՎրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Վրաստանի խորհրդարանի նախագահԲայդենը uպառնալիք է ժողովրդավարության համար. մեր երկրի գոյատևման և գոյության համար. Թրամփ«Տիկոյիս նման աշխարհում չկա»… 7 օր 7 գիշեր նշում են Տիգրան Ասատրյանի թոռան ծնունդը.starnews.amՍյամոն հերթական նիկոլությունն է արել՝ փորձելով սևացնել փառապանծ Կոմանդոսի անցած ուղին.Armenian infoՕրական կարելի է անվտանգ մոտ 30 գրամ մուգ շոկոլադ օգտագործել. FRIԿրեմլը հավանություն է տվել ոստիկանների վրա հարձակում կատարողների հարազատներին սպանելու Կադիրովի գաղափարինԿոմիտասի «ՍԱՍ»-ի մոտ արցախցի 2 եղբայրներին ծեծի ենթարկած 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել է․ նրան մեղադրանք է ներկայացվելԱդրբեջանի դեմ տարածքային պահանջները դեռևս մնում են ՀՀ-ի Սահմանադրության մեջ, բայց զգալի առաջընթաց կա«Պրես Ստենդ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն. 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ և այդ ամսաթվին ավարտված տարվա Ֆինանսական հաշվետվություններ և Անկախ աուդիտորական եզրակացությունԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանը «վերադարձնել քարե դար»Բագրատ Սրբազանը հարցազրույց է տվել ամերիկյան Al-Monitor լրատվականին. մանրամասներՀայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ․ ՄիրզոյանԱրցախի քրիստոնյաների դեմ տեղի ունեցածն էթնիկ զտում է. Մասյացոտնի թեմի առաջնորդՀայաստանը գնում է դեպի ԵՄ և դրա համար ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը. Լատվիայի Սեյմի խոսնակInstagram-ի հայկական տիրույթում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ ինչպե՞ս խուսափել դրանիցԱլեն Սիմոնյանը Հայաստանը համեմատել է Ուկրաինայի հետՆշանակվել է Փաշինյանի խորհրդական, բայց դեռ չգիտի՝ ինչ խորհուրդներ է տալու (տեսանյութ)Ովքե՞ր են նախկինները, նրանք, որոնք մի ձեռքի շարժումով ճամբարափոխ եղան ու թռան Նիկոլի գիրկըԱննա՛, ինքնագովազդվու՞մ ես հիվանդ երեխաների հաշվին. Գագիկ ՀամբարյանԻնչ են քննարկել ՀՀԿ-ականները չինացիների հետ. Հենրիխ Դանիելյանը փակագծեր է բացումԱդրբեջանի խորհրդարանը կցրե՞ն. ՍԴ-ն քննում է Ալիևի դիմումըՊԱՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանի կողմից Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը11 անձ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից․ մանրամասներԱրցախի ԱԱԾ աշխատակիցները կկարողանան աշխատանքի անցել ՀՀ ԱԱԾ-ումԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանի փոխնախագահը հանել է թեկնածությունը նախագահական ընտրություններիցԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԲայրամովը պաշտոնական այցով մեկնել է ՎրաստանՄի ցիկլոն էլ ճանապարհեցինք․ Սուրենյանը հայտնել է՝ երբ սպասել հաջորդինԽորհուրդ ենք տալիս հրաժարվել ռևանշիստական պատրանքներից. Հաջիևը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարության մասինԱլեն Սիմոնյանը նոր օգնական ունի. համակարգելու է լրատվամիջոցների հետ աշխատանքըԿառավարության նիստի օրակարգում 52 հարց է, որից 49-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է (ուղիղ)Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ Ռուսաստանին հեռացնելու փաստաթուղթ․ ԱբրահամյանԵրեկ Ռոնալդուն եկավ և խոսեց ինձ հետ, ինչն օգնեց հավատալ, որ կարող ենք ինչ-որ բան անել.Կվարացխելիա«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարիցԱյսօր երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն էՀնարավոր են զգալի ծախսեր. հունիսի 27-ի աստղագուշակ«ԴԻ-ԴԻ-ԹՐԵՅԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 2023թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ Արմեն Գրիգորյանն ավելի ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Փաշինյանը, և ասում է այն, ինչն իր ղեկավարի մտքին է. Զատուլին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода