Ռուսաստանը դադարեցրեց Արթուր Ղազարյանի նկատմամբ Հայաստանի կողմից հայտարարված հետախուզումը
Ներքաղաքական![Ռուսաստանը դադարեցրեց Արթուր Ղազարյանի նկատմամբ Հայաստանի կողմից հայտարարված հետախուզումը](/timthumb.php?src=disc/05-06-24/d63c8f71712ce680ea2da8fabdcba398.jpg&w=780)
«Գրանցում եմ առաջին հաղթանակը. Ռուսաստանը քիչ առաջ դադարեցրեց իմ նկատմամբ Հայաստանի կողմից հայտարարված հետախուզումը: Այս պահին ՌԴ Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում քրեական գործ հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու բոլոր մասնակիցներին՝ կեղծ ցուցմունք գրողից մինչ քննիչ եւ դատախազ: Բոլորը, ովքեր կապ ունեն իմ դեմ քաղաքական հայացքներով պայմանավորված քր.գործ հարուցելու մեջ, ՀՀ Քննչական կոմիտեն եւ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ երանի են տալու այն օրերին, երբ Արսեն Բաբայանը մինջնորդեց կարճել այս քաղաքական գործը», - գրել է ռուսաստանաբնակ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Սա առաջին դեպքն է երբ Ռուսաստանը չեղարկում է Հայաստանի կողմից հայտարարված հետախուզումը»: