Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին
Իրավական![Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին](/timthumb.php?src=disc/03-06-24/40ef95ce0095209fc5bc2602389ae133.jpg&w=780)
Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին։
«Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - «Ազատության»-ը փոխանցեցին Դատախազությունից։
Ավելի վաղ Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանն էր հայտարարել, թե Բագրատ արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից։ Տավուշի թեմն էլ պահանջել էր իրավապահներից կա՛մ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ սրբազանին, կա՛մ՝ լրագրողին՝ սուտ մատնության համար։ Դատախազությունից էլ «Ազատության»-ը փոխանցել էին, որ ընթացք են տվել այս դիմումին և ուղարկել այն ստուգողական գործողությունների: