ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց. դատարանը հրապարակեց վճիռը
Իրավական![ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց. դատարանը հրապարակեց վճիռը](/timthumb.php?src=disc/03-06-24/8e298fb8eefa6e433b1897d5d797b114.jpg&w=780)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը, հայտնում է «Լուրեր»-ը։
Երանոսյանը մեղավոր ճանաչվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակվեց պատժի կրումից:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։