Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հասարակություն![Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին](/timthumb.php?src=disc/03-06-24/f59e9715567b2356931b3ecb03b69c25.jpg&w=780)
Երևան քաղաքում`
Հունիսի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 4-7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։