Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացում Ո՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետ Իսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿ Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը Սյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian info Արաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշում Եվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.am

Մեզ պետք է նոր Սարդարապատ

Նորություններ

Մայիսի 31-ին Երեւանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կոնֆերանսը՝ «Առաջին հանրապետության դասերը եւ ներկա իրավիճակը» խորագրով։ Կոնֆերանսին մասնակցել են ավելի քան 70 քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտական եւ մշակութային շրջանակների​​ ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովը բացեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանը։ Կոնֆերանսին զեկուցումներով հանդես եկան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյանը և պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Առաջին հանրապետության դասերը» կոնֆերանսում «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը բարձրացրել է Հարավային Կովկասի զարգացումներին Մեծ Բրիտանիայի մասնակցության հարցը։

Խորհրդաժողովին ելույթ ունեցան նաև Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը։

Ելույթ ունեցավ ՀՀ նախկին վարչապետ և Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, նա ակտիվորեն մասնակցեց բանաձևի խմբագրմանը և համաժողովի շրջանակներում հարցազրույց տվեց։

Կորսված հայրենիքի դառնությամբ տոգորված ստացվեց արցախցի հասարակական գործչի՝ Անաստաս Իսրայելյանի ելույթը։

Բանավեճին մասնակցել են կոնֆերանսի բազմաթիվ մասնակիցներ։

Խորհրդաժողովի արդյունքները նշանավորվեցին բանաձեւի ընդունմամբ։

Աշխատանքի ավարտին մասնակիցները բաժակ բարձրացրեցին՝ ի պատիվ Սարդարապատի հերոսամարտի հերոսների։

Ստորև ներկայացնում ենք հռչակագրի ամբողջական տեքստը։

 

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄ

«Առաջին Հանրապետության դասերը եւ ներկա քաղաքական իրավիճակը»

                                                  խորհրդաժողովի

                                                    ԲԱՆԱՁԵՎ

Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն  նոր Միության» Շարժման կողմից կազմակերպված «Առաջին Հանրապետության դասերը» խորհրդաժողովի մասնակիցներս արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ բռնազավթված Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող  ճակատագրական գործընթացների վերաբերյալ, որոնք հարցականի տակ են դրել ոչ միայն  Հայաստանի պետականությունը, այլեւ  անգամ հայ ժողովրդի  գոյությունը իր Հայրենիքի վերջին հանգրվանի  վրա:

Գնահատելով Առաջին Հանրապետության  ստեղծման  եւ կարճատեւ գոյության  ճգնաժամային վերջաբանը, մենք որպես այդ ժամանակահատվածի պատմական դասեր արձանագրում ենք  հետեւյալը.

  1. Հայ ժողովրդի անձնուրաց պայքարը, միասնականության դրսեւորումը բերում է հերոսական մարտերում կերտված հաղթանակի, ինչպես եղավ Սարդարապատի, Ապարանի եւ այլ ճակատամարտերում: Սակայն ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակները, երբ չեն ամրապնդվում ազգային շահերի վրա հիմնված դիվանագիտությամբ, ինչպես նաեւ բանակի հզորացմամբ, անգամ հաղթանակած ճակատամարտերի պարագայում ունենում ենք կորուստենր, հաճախ՝ անդառնալի: Հայոց պետականության անվտանգությունը պետք է հիմնված լինի  ուժեղ բանակի եւ ազգային դիվանագիտության վրա: Առաձին-առաձին այդ երկու բաղադրիչներից որեւէ մեկը չի կարող ապահովել հայկական պետականության շարունակականությունը եւ հարատեւումը:
  1. Հայաստանի իշխանությունների նպատակադրությունը մեր երկրի ապագան կապել Արեմուտքի հետ հանգեցնում է հայ ժողովրդի համար մեծագույն ողբերգական հետեւանքների, իսկ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ծանրագույն կորուստների: Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների  գեղեցիկ փաթեթավորված խոստումները  Հայաստանի պայծառ ապագայի վերաբերյալ իրականում վեր են ածվում  խաբեության, հիասթափության ու ազգակործան հետեւանքների, ինչպես դա եղավ Սեւրի պայմանագրի պարագայում: Արեւմտյան երկրների եւ հատկապես անգլոսաքսոնական քաղաքականությունը, որպես կանոն, արհամարել է հայ ժողովրդի շահերը եւ Հայաստանը դիտարկել միայն  որպես Ռուսաստանի դեմ գործողությունների համար գործիք կամ  պլացդարմ: Դրա  ապացույցն է  Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին  անգլիական զորքերի գործողությունները  Հարավային Կովկասում:
  1. Հայաստանի տարանջատումը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, առավել եւս հակառակվելը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին անխուսափելիորեն բերում է թուրք-ադրբեջանական առաջխաղացմանը, Հայաստանի հանդեպ ագրեսիայի, հայկական տարածքների օկուպացիայի, պետականության եւ ինքնիշխանության փաստացի կորուստի: Դրա վառ ապացույցն է Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ կնքած երկու խայտառակ պայմանագրերը` Բաթումի եւ Ալեքսանդրապոլի:
  1. Անկախ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կնքված համաձայնագրերից ՝ վերջիններս Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ունեն մեկ անփոփոխ ռազմավարություն` վերացնել հայկական պետականությունը եւ հայ ժողովրդի քաղաքական սուբյեկտայնությունը. եւ բոլոր հնարավոր դեպքերում Թուրքիան և Ադրբեջանը այն փորձում են իրականացնել: Թուրքիայի ռազմավարական նպատակն է իր գերիշխանությունը հաստատել ամբողջ Հարավային Կովկասում` հետագա ծավալապաշտական գործընթացները զարգացնելու համար: Թուրք-ադրբեջանական հարաբերությունները խարսխված են «մեկ ազգ – երկու պետություն» սկզբունքի վրա եւ հնարավորության դեպքում վերջիններս ձեւավորում են դաշնակցային պետութուն. դա եղավ ինչպես 1918-20թ.-ին, այդպես էլ ներկայումս:
  1. Թուրքիայի կայսերապաշտական դրսեւորումները Հարավային Կովկասում կարող է կանխել միմիայն Ռուսաստանը: Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից բխում է հայ ժողովրդի եւ նրա ձեւավորած պետականության ամրապնդումը իր պատմական հողերում, որի համար Ռուսաստանը սկսած 19-րդ դարի սկզբից եւ մինչ օրս կատարել է եւ շարունակում է կատարել  գործուն եւ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող քայլեր եւ գործառույթներ: Այս տեսանկյունից հայ ժողովուրդը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը եւ փայփայի հայ-ռուսական բարեկամությունը:

Ելնելով Առաջին Հանրապետության ողբերգական դասերից մենք ներկայումս տեսնում ենք նույն սխալների կրկնողությունը, ինչպես նաեւ արձանագրում ենք  ՀՀ իշխանությունների անունից հանդես եկող անձանց կողմից ՀՀ սահմանդրության կոպտագույն խախտումները, հետեւապես ահազանգում ենք  այսպիսի քաղաքականության դեպքում մոտալուտ նոր կորուստների մասին: Մենք հայտարարում ենք, որ.

  1. ՀՀ իշխանությունները Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացը միտումնավոր հասցրել են Արցախի Հանրապետության կործանման: Սակայն Հայ ժողովուրդը երբեք չի համակերպվի Արցախի բռնազավթմանը: Մենք պահանջում ենք վերականգնել Արցախի սուբյեկտայնությունը եւ Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկված Արցախի բնակչության իրավունքները պետք է վերականգնվեն: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ադրբեջանական բանտերում տանջանքների ենթարկվող հայ գերիներին:
  1. Հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է իրականացվեն Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, 2020թ. նոեմբերի 9 հայտարարագրի հիման վրա: Մենք դատապարտում ենք որեւէ այլ ֆորմատով բանակցային գործընթացները, այդ թվում`Հայաստանի վարչապետի հայտարարությունը Պրահայում:
  1. ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բացարձակ անգործությունը երկրորդ արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո թուրք-ադրբեջանական զավթողական գործողությունների ժամանակ ցույց տվեց, որ նրանց համար գոյություն չունեն ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ հայ ժողովրդի օրինական շահեր: ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահողներ չկատարեցին նույն այդ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներից բխող, այն է` խաղաղությամբ բոլոր հարցերը լուծելու եւ ազգերի ինքնորշման իրավունքը հարգելու եւ ոչ մի առարկայական գործողություն: Հայտարարում ենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից բիրտ ռազմական ուժի միջոցով հակամարտության լուծումը չի կարող վերջնական լինել։
  1. Հայաստանի իշխանությունների հակասահմանադրական, նահանջողական, անսզբունք ու հարմարվողական դիրքորոշումները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական փոխհարաբերություններում ոչ միայն չեն պաշտպանում հայ ժողովրդի շահերը, այլ շարունակում են անդառնալի վնաս հասցնել դրանց: Հայաստանի թուլությունը, Թուրքիային եւ Ադրբեջանին անհիմն զիջումները ոչ միայն չեն ապահովագրում մեզ նոր պատերազմից, այլ ընդհակառակը այն մոտեցնում են: Ոչ մի պայմանագիր,  ինչքան էլ այն բավարարի  թուրք-ադրբեջանական  տանդեմի պահանջները, ներկայիս փուլում չի սահմանափակելու նրանց ախորժակը Արցախի, Սյունիքի, Տավուշի եւ ի վերջո, ամբողջ Հայաստանի նկատմամբ: Օր առաջ ներկայիս իշխանություններից ազատվելը ունի ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի ապագայի համար:
  1. Միաժամանակ Հայաստանի ապագա իշխանությունները պետք է ունենան հստակ ձեւավորված գաղափարախոսական  տեսլական, որը ենթադրում է երկու հենասյուն` ուժեղ Հայաստան, այդ թվում` ուժեղ հայկական բանակ եւ սերտագույն, առավել ինտեգրված ռազմավարական  հարաբերություններ Ռուսաստանի հետ:
  1. Այսօր որոշվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագիրը: Մեզ պետք է նոր Սարդարապատ, որպեսզի թույլ չտանք նոր Ալեքսադրապոլի պայմանագիր: .Մենք պատրաստ ենք պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հայկական ինքնությունը և մեր հայրենակիցների՝ իրենց հողում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։
    Մենք մեր վճռականությունն ենք հայտնում հայ ժողովրդին ավանդական արժեքները պաշտպանելու հարցում: Հայտնում ենք մեր աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցուն:

Երեւան, 31.05.2024թ.



ԵՎՐՈ-2024. Բելգիան հաղթեց Ռումինիայի հավաքականին (տեսանյութ)Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացումՈ՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստԵՎՐՈ-2024. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային(տեսանյութ)Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետԻսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿԲա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումըԲահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումըՈ՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսըՍյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian infoԱրաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշումԵվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.amԻսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըՀայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Լալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մա հից օրեր առաջՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեցՓաշինյանն Ալիևին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմԵՎՐՈ-2024. Վրաստանի և Չեխիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. ԶախարովաԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆԵգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացելՄահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրըՀաջորդիվ Պաղեստինի ժողովրդի վերադարձի մասին կհայտարարեն՝ փակելով Արցախի ժողովրդի հարցըԼալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մահից օրեր առաջ. բացառիկ․starnews.amԵրևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակըԿառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են ԲաքվինՎալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի չեմպիոն Լալա Մնացականյանի մենեջերի հրապարակումը`դերասանուհու մաhից հետոԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնըՇՏԱՊ. Կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել և հրաժարվել այն գույքից, որը հանձնելու են ԱդրբեջանինԿեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱշոտ Ղազարյանը hnւզիչ հրապարակում է արել Լալա Մնացականյանի մшhից հետոՄանրամասներ Լալա Մնացականյանի կյանքիցՊաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունըԾեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակԵրբ և որտեղ տեղի կունենա Լալա Մնացականյանի հnգեհանգիստըՈ՞վ է Լшլш Մնացականյանի միшկ դուստրը. ԲԱՑԱՌԻԿ. StarNews.amԱհա, թե nրnնք են կենդանակերպի ամենաբախsավnր նշանները Աննա Հակոբյանը դուստրերի հետ սրճարանում նախաճաշել է ու վայելել երևանյան առավոտը (Տեսանյութ)Ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսային կրկին վիրահատվելու էԿենդանակերպի նշաններ, որոնք հուլիսին կկարողանան լուծել բազմաթիվ խնդիրներՃակատագիրը նրանց ընտրել է». Կենդանակերպի այս նշանները հունիսի առաջիկա օրերին երջանկությամբ կհեղեղվենՆեթանյահուն պատրաստ է սահմանազատում իրականացնել Գազայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմովՔայլ դեպի ավելի պայծառ ապագա. ի՞նչ կփոխի Ելակի լուսինը 2024 թվականի հունիսի 21-ինԱյսօր Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն էԿուզե՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. ՍուրենյանԵրեւանի ամենահայտնի բակը կորցրեց իր ամենասիրելի բնակիչներից մեկին՝ դրական ու հմայիչ ԼալայինՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода