Քեֆերին երգող, շրջագայողներին չե՞ք նկատում, թե՞ դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները. Շահգելդյան
Շոու բիզնես![Քեֆերին երգող, շրջագայողներին չե՞ք նկատում, թե՞ դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները. Շահգելդյան](/timthumb.php?src=disc/31-05-24/b1caf67253e74cec8c3b8ee2c0291784.jpg&w=780)
Երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը մասնակցել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» խորագիրը կրող բարեգործական միջոցառմանը, անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին:
«Իմ սիրելի հայ ժողովուրդ, որոշ մարդիկ փորձում են արատավորել իմ անունը, այն էլ ինչի համար՝ բարեգործական միջոցառմանը մասնակցելու համար, միջոցառում, որը կազմակերպվել էր հերոսածին մայրերի կողմից:
Ձեր նենգ, խեղաթյուրող մեկնաբանությունները չեն կարող ազդել Սոնա Շահգելդյան երգչուհու տեսակի վրա, ես ապաքաղաքական մարդ եմ:
Այդ նույն օրերին իմ շատ ու շատ կոլեգաներ երգել են տարբեր խնջույքներում, քեֆ-հարսանիքներին, որոշները ակտիվ շրջագայությունների մեջ են, ի՞նչ է, նրանց չե՞ք նկատում, թե՞ դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները:
Ամաչում եմ հայի՝ ձեր տեսակի համար: Որոշ լրատվականներ ու ստրկամիտ լրագրողներ, սպասեք դատարանի կողմից ուղարկված ձեր ծանուցումներին, պատասխան եք տալու բոլորդ օրենքի առջև, ես արդեն գործընթացը սկսել եմ»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել է նա: