Հայտարարություն
Տնտեսություն![Հայտարարություն](/timthumb.php?src=disc/28-05-24/3c8faf0b43260511648a0521540e428d.jpg&w=780)
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում, հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները, ինչի արդյունքում այդ և այլ մարզերում որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ։
Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ ընկերության աշխատակիցներն անում են ամեն բան՝ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար։