Երևան․ պարզ ու հասարակ մեր «Կազիրյոկ»-ը 1975 թվական Ռուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետը Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդը Փարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անեն Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ) Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցեր Որ դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համար

Ցույց տվեք ինձ մի կայուն բնավորության գիծ, որն ունի որեւէ մի ՔՊ-ական՝ սկսած Խաչատուր Սուքիասյանից. Մադաթյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հայտնի հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ:

«ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏԵՐԻ ՎԵՐՋԸ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԵԿԵԼ Է»

Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններն ԱԺ ամբիոնից, ով փորձում էր համեմատվել Պապ թագավորի հետ:

— Առաջին բանը, որ կարող ենք ասել՝ դա բավականին մեծ տագնապն է, որը բնականաբար կա։ Շատ լավ հասկանում ենք, որ վեց տարի շարունակ իր խաբեությունների եւ ստերի վերջը, կարծես թե, եկել է: Երկրորդ հերթին կողմնորոշման խնդիր կա այստեղ: Այսինքն՝ որեւէ պահի ժողովրդին ներկայանում է` որպես Քրիստոս, բայց այս պահին ներկայանում է` որպես Պապ թագավոր, որը, մեղմ ասած, եկեղեցուն այնքան էլ մոտ չի եղել կանգնած: Եվ երրորդ մասը, որն իր մղձավանջների շարքից է, որ անպայման ունենում է վատ վախճան, ինչի պատճառով մի քանի անգամ կրկնեց, թե թույլ չի տա, որպեսզի Պապ թագավորին սպանեն: Ընդհանրապես, եթե փորձենք դիտել վերջին շրջանի ՔՊ խմբակցության պատգամավորների խոսքը, ապա կտեսնենք, որ բոլորը միաբերան կերպով մեկ բանի մասին են խոսում, թե ինչ-որ բաներ թույլ չեն տա: Սա է խնդիրը։ Դրանից առաջ խոսել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որն ինչ-որ բաներ թույլ չի տա, հետո Վահագն Ալեքսանյանը, ով կրկին ասում էր, թե ինչ-որ բաներ թույլ չի տա, նրանից հետո` Հայկ Կոնջոյանը, որն ինչ-որ բաներ դարձյալ թույլ չի տա: Այստեղ նախ պետք է հասկանալ, թե ո՞վ են իրենք, որպեսզի թույլ տան կամ չտան։ Եվ երկրորդ, պետք է հասկանանք նաեւ այն, թե ինչեր են տեղի ունենում, որոնց համար իրենք պետք է թույլ տան կամ չտան: Ակնհայտ հասկանում ենք, որ խաբեության շղարշը, որը պատել է 2018 թվականի ավրորան հայտարարելով` Նիկոլ Փաշինյանը մարդկանց աչքերից գնացել է: Իրենք շատ լավ հասկանում են, որ ՔՊ-ին հայհոյելն այսօր համահայկական թրենդ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփյուռքի բոլոր երկրներում: Իրենք շատ լավ հասկացել են, որ մեծամասնության մասին խոսելն այլեւս ծիծաղելի է իրենց մասով, բայց քանի որ ունենք 2021 թվականի ընտրությունների արդյունքում հիմք՝ կհիշենք, որ ամենասկզբից Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր, որ ասեն` ժողովրդական ընտրված վարչապետ է, ինչ-որ նմանատիպ ցիտումներ էին գրում միմյանց կողքի: Բնականաբար, այս ամբողջ տագնապը պատել է «Քաղաքացիական պայմանագրին», եւ շատ լավ իրենք այժմ հասկանում են, որ հասել են վերջին: Այժմ ամեն կերպ փորձում են աթոռներին կառչած մնալ։ Գիտենք, որ իրավիճակը փոխվելուց հետո՝ ամենամեծ գնահատականներով Վահագն Ալեքսանյանը հետ է գնալու դեպի իր լափամանը։ Նա` որպես այդպիսին, ոչ մի բան իրենից չի ներկայացրել։ Նույն կերպ էլ Արփի Դավոյանը: Երազը, որն իրենց հետ արդեն վեց տարի է, ինչ տեղի է ունենում, որ ԱԺ պատգամավոր են, ինչ-որ ձեւով կոստյումները հագցնում են իրենց մարմինների վրա՝ շատ չի մնա այդ ամենը` որպես իրականություն: Բնականաբար, տագնապալի վիճակ է: Մարդը, որը չորս կողմից միայն խաբում է, վերջում երբ բռնվում է՝ ամենավատ վիճակն է արդեն իր մոտ լինում: Այժմ մենք ունենք սա:

Ինչպե՞ս կարող եք բնորոշել քաղաքական առկա մթնոլորտը ՔՊ-ի ներսում։ Նրանք վախեցա՞ծ են, թե՞ չափազանց ինքնավստահ:

— Վախեցած լինելու մի շարք պատճառներ կան նրանց մոտ: Առաջին հերթին չեն կարողանալու հասցնել իրենց խոստումներն ավարտին, որոնք տվել են իրենց բարեկամներին՝ ադրբեջանցիներին եւ թուրքերին: Կարծում եմ` այս իրավիճակն արդեն շատ շուտով ավարտվելու է: Մինչդեռ տարածքներ էին փաշինյանական հրոսակախումբը խոսք տվել, որ կհանձնեն Ադրբեջանին, իսկ որքան մտածում եմ՝ դա ոչ միայն Տավուշի մարզից է, այլ նաեւ Գեղարքունիքից, Արարատից, Սյունիքից: Բնականաբար, պատասխանատվություն ունեն ոչ միայն սեփական ժողովրդի առջեւ, այլ նաեւ` արտաքին աշխարհի, քանի որ բազմաթիվ խոստումներ են տվել եւ այլն: Սա, բնականաբար, տագնապալի վիճակ է: Մարդը, որը չորս կողմից միայն խաբում է, վերջում երբ բռնվում է՝ ամենավատ վիճակն է արդեն իր մոտ լինում: Այժմ մենք ունենք սա:

«ՔՊ-Ն ՊԱՌԱԿՏՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻՋԵՎ»

— Իսկ ինչպե՞ս կվերլուծեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցուցաբերած վերաբերմունքը` Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։

— Չեմ կարծում, որ Ալեն Սիմոնյանին, Վահագն Ալեքսանյանին, Նիկոլ Փաշինյանին, Հայկ Կոնջոյանին (այդպիսի այլ անուններ կարող եմ եւս տալ), որպես անձինք, կարելի է վերլուծել: Սրանք մի ընդհանուր մարմին են՝ տարբեր գլուխներով: Ալեն Սիմոնյանը երբեք կողմնորոշում չի ունեցել: Ժամանակին ինչ-որ կիսատկլոր պարեր էր պարում, դրանից հետո էլ 100 դրամի համար միտինգներ անում, այնուհետեւ ինքը եկավ եւ թանկացրեց իրավիճակը, դրանից հետո խոսում էր, թե իրենք եկել են պահելու, իսկ նախկինները հանձնում էին հայրենի հողը։ Այդքանից հետո էլ հենց իրենք հանձնեցին հայրենի հողերը: Խոսքը մի մարդու մասին է, որն իր կարճ ու էժան կյանքի ընթացքում ոչ մի արժեքավոր բան չի ասել։ Նա ինչ ասել է` նույն ստրատեգիայով է ապրել։ Ելնելով իրավիճակից՝ այս պահին կարող է ասել եկեղեցին մեզ պետք է, եւ մենք եկեղեցուն պաշտում ենք։ Մյուս իրավիճակում նշել, թե եկեղեցին մեզ վնասում է՝ մենք եկեղեցուն հայհոյում ենք։ Ալեն Սիմոնյանը չունի արժեքներ։ Մինչդեռ մենք գիտենք, որ եկեղեցին պատմականորեն հայապահպանական արժեք է իրենից ներկայացնում։ Անկախ նրանից այդ մարդն աթեիստ է՝ ինձ հետաքրքիր չէ դա։ Եկեղեցին որպես կառույց՝ Հայաստանի համար դարեր ի վեր մեծ նշանակություն է ունեցել եւ հայապահպան, հայրենանվեր դեր է խաղացել։ Սովորաբար, կրիզիսային իրավիճակներում եկեղեցին փրկել է այս երկիրը։ Մինչդեռ դպրոցներում դասավանդվող Հայ եկեղեցու պատմությունը հանեցին, որովհետեւ միգուցե անվանումը՝ Հայ եկեղեցու պատմություն, իրենց դուր չեկավ։ Այժմ ամենաբարձր ամբիոնից ինչ-որ բաներ ասել, եկեղեցուն փնովել ճղճիմ ձեւերով, մականուններով եւ այլ կերպով, նպատակ ունեն տարաձայնություններ եւ կոնֆլիկտներ առաջացնել ամբողջ ազգի եւ եկեղեցու միջեւ, իսկ այս քաղաքում կան բազմաթիվ հավատացյալներ, որոնք շատ մեծ ակնածանքով են եկեղեցուն վերաբերվում: Պետք է պատասխան տա Վահագն Ալեքսանյան կոչվող ճիճուն` արդյո՞ք ինքն իրավունք ունի ամբողջ ազգի համար հեղինակություն ներկայացնող եկեղեցու ներկայացուցչի՝ սրբազանի հասցեին, իր ճղճիմ խոսքերով արտահայտվել կամ Ալենը Սիմոնյանն ու Արսեն Թորոսյանը։ Ինձ համար նրանց միջեւ տարբերություններ չկան։

Տեսեք, ես չեմ խոսում պաշտամունքի եւ կրոնական պատկանելության մասին։ Նախ ակնկալիք չունեմ, որ բոլորը պետք է լինեն հավատացյալներ կամ աթեիստներ եւ այլն։ Սակայն հարգանքը մի կառույցի նկատմամբ, որը հայրենանվեր է եղել դարերով՝ ոչ միայն ակնկալում եմ, այլեւ համարում եմ պարտադիր։ Այսօր այդ մարդիկ ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ Հայաստանի թշնամիներ են հենց նրանով, երբ ամեն կերպ փորձում են ոտնահարել եկեղեցուն՝ սեփական աթոռները պահելու համար։ Խնդիրն այստեղ է, երբ եկեղեցուն որպես կառույց՝ փորձում են ոտնահարել։ Բազմաթիվ անգամներ սրբազանին հարց է տրվել Վեհափառի մասով եւ բազմաթիվ անգամներ այդ մարդը պատասխանել է, որ Վեհափառը տեղյակ է, երկու օրը մեկ հանդիպում են։ Միեւնույնն է, փորձում են ինչ-որ բաներ գտնել։ Այս է ամբողջը՝ պառակտում մտցնել հայ ազգի եւ իր հավատքի միջեւ։ Սա ամենասարսափելի բանն է , որն այսօր անում է ՔՊ-ն` պառակտում է մտցնում Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդների եւ եկեղեցու միջեւ։ Խլում է ոչ միայն հայրենիքը, որը մեզնից խլել է արդեն որոշակի կերպով, այլ նաեւ խլում է հավատքը։ Այսինքն՝ թողնում է մեզ առոչինչ։ Դրա համար ես չեմ ուզում քննարկել յուրաքանչյուր նման ճղճիմ արտահայտություն անողի անձը, քանի որ ես այնտեղ անձ չեմ տեսնում։ Անձը նա է, ով ունի բնավորություն, որն ունի արժեքներ, հավատք։

— ՔՊ-ական մյուս ներկայացուցիչներից Խաչատուր Սուքիասյանը եւս առանձնակի կերպով աչքի ընկավ իր հնչեցրած արտահայտություններով ԱԺ ամբիոնից: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ցույց տվեք ինձ մի կայուն բնավորության գիծ, որն ունի որեւէ մի ՔՊ-ական` սկսած Խաչատուր Սուքիասյանից։ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից խոսում է նախկինների մասին. սա Չարլի Չապլինից առավել քան ծիծաղելի է։ Խաչատուր Սուքիասյանը, ումից նախկին չի լինում, մեկ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն է իրենից նախկին։ Ու նա կամ Ալեն Սիմոնյանը խոսում են նախկինների մասի՞ն: Հասկանու՞մ եք, ինչ-որ խոսքերի են մարդիկ ուշադրություն դարձնում, որոնց հեղինակները խոսքի արժեք չունեն: Խնդրում եմ` շատ լուրջ չվերաբերվել այս անձերին։ 

Եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ միասին հավաքված սրանք ելնելով ինչ-որ ալիքի վրա` խայծ բռնեցին եւ կարողացան որեւէ կերպ տպավորություն ստեղծել՝ կոստյում հագնելով, որ իրենք էլ են անձ, ապա ես վստահորեն կասեմ, որ հոգեբանական եւ մարդկային առումով չկան այնտեղ անձինք, կան բազմաթիվ անձերի համախմբումներ` քննադատ անձ Նիկոլ Փաշինյանի, ղարաբաղասեր անձ Նիկոլ Փաշինյանի եւ ղարաբաղահանձ անձ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա հարց է ծագում` ո՞ր մեկին դրանցից վերաբերվենք որպես անձ, որպեսզի հետը վարվենք։ Ինչ-որ անձի, որ վերցնում ես պետք է հետը վարվես չէ՞, հասկանաս՝ ինչպիսի՞ն է այս մարդը եւ այդ որակի մեջ իր հետ վարվես։ Ո՞րը վերցնենք, «Արցախը Հայաստան է եւ վերջ արտահայտությո՞ւնը», թե՞ լուռ նայելով ինչպես են Արցախից 120.000 մարդ դուրս գալիս եւ ոչ մի բանով չմասնակցել։ Թե՞ վերցնենք այն, որ պատերազմով հանձնեցին տարածքները։ Իսկ գուցե այսօրվա Տավուշի հանձնո՞ւմը վերցնենք: Ասում էին` ինչ ուզում ենք բանակցում ենք եւ հետո կուռկուռի ձագի պես նստում էին, որ Ալիեւը իրենց շան տեղ չի դնում։ Ախր բոլորս էլ հիշողություն ունենք եւ հիմար չենք։ Վերջապես 21-րդ դարում համացանց կա, եւ այդ ամենը ձայնագրված կան։ Եկեք որպես անձ չգնահատենք նրանց։ Ինչպես Բագրատ սրբազանն է ասում՝ սա կարող ենք գնահատել, որպես կոտոշավոր, պոչավոր մի դեւ, որի դեմ այսօր եկեղեցին դուրս է եկել պայքարի եւ եկեղեցին հաղթելու է, քանի որ ես դրանում համոզված եմ։ Մեր հավատքը հաղթելու է։ Այսօրվա դրությամբ` դեւը հասկանալով, որ պարտվում է՝ դիմում է ինչ-որ ծայրահեղ միջոցների, բանսարկության։ Տեսնում ենք՝ ինչպես են ֆեյքերն այժմ ակտիվացել եւ ինչեր ասես գրում են։ Ու որքան վեհ է մեր եկեղեցին, որ նման հիմար բաներին չի անդրադառնում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Երևան․ պարզ ու հասարակ մեր «Կազիրյոկ»-ը 1975 թվականՌուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետըԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդըՓարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անենՍուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ)Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews«Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքըԱդրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցերՈր դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համարԿադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար«Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից. կադրերՓԱՆՋՈՒՆԻՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերոջԹրամփի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային օգնության նոր միջոցներ կտրամադրեն. WSJԿիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում․ «Փաստինֆո»Պուտինը կհանդիպի Սի Ցզինպինի, Էրդողանի եւ Ալիեւի հետՕրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալԱրևմտյան վերլուծաբանները գնահատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի բանակների հզորությունըԻ դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես ԳեղամյանԵրբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համարՆստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործումՀայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԱԺ նախագահը տժժում է ԻսպանիայումՌուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներինԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունըՈրդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասինԻրանում ԱԽՔ նախկին քարտուղարի եւ նախկին նախարարի ընտրապայքարը թեեւակոխել է վճռորոշ փուլ. Նոր մանրամասներԲաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքըՄեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցումԽաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ ՍրբազանԱլիևը պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելԳազ չի լինիՆորից ջուր չի լինիԱնձրեւ. Ինչ եղանակ է սպասվում ՎարդավառինՄինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՕրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода