Հրաչյա Ղեւոնդյանի գործով դատավարությունը մեկնարկեց. դատավոր Արղամանյանին ներկայացվեց ինքնաբացարկի միջնորդություն
![Հրաչյա Ղեւոնդյանի գործով դատավարությունը մեկնարկեց. դատավոր Արղամանյանին ներկայացվեց ինքնաբացարկի միջնորդություն](/timthumb.php?src=disc/22-05-24/5380dfa5aa032707d4aef60bcbbfc8f8.jpg&w=780)
«Հրաչյա Ղեւոնդյանի գործով դատավարությունը մեկնարկեց, պաշտպանական կողմը դատավոր Դավիթ Արղամանյանին ներկայացնում է ինքնաբացարկի միջնորդություն», - գրել է Հ. Ղեւոնդյանի պաշտպաններից փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԸ:
Հիշեցնենք, որ Հ. Ղեւոնդյանի պաշտպաններից ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հրաչյա Ղեւոնդյանին ներկայացվել է մեղադրանք՝ իշխանություը զավթելու նախապատրաստության համար։ Հրաչյան Ղեւնդյանը մեղադրանքը չի ընդունել։
Նշենք, որ Հրաչյա Ղեւոնդյանը երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին է: