Ինչ ուզում են` թող ասեն. Արա Ռոստոմյան
Ներքաղաքական«Ինչ ուզում են` թող ասեն: Սրբազան պայքարը ծրագրված` բոլոր հանգրվաններով անցնում է։ Պարզապես, նրանք զգում են, որ կորցնում են իշխանությունը, թիմակիցներին, իրենց ասած խոսքով` փորձում են «դուխ» տալ։ Բայց Սրբազան պայքարն իր արդյունքն ունենալու է, բոլորս ականատես կլինենք այս իշխանության վերջնական վախճանին»,- 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆՆ այսպես արձագանքեց Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների կողմից Բագրատ սրբազանի շարժման պիտակավորումներին։