Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց ՍԴ դատավոր
Իրավական![Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց ՍԴ դատավոր](/timthumb.php?src=disc/22-05-24/a6e4b85f82b613f612a1d61c44fadaf9.jpg&w=780)
ԲԴԽ-ից Վճռաբեկ դատարան տեղափոխված Դավիթ Խաչատուրյանը հիմա էլ տեղափոխվեց ՍԴ։
ԱԺ-ում քիչ առաջ ամփոփվել է ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկության արդյունքները, համաձայն որի՝ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել Դավիթ Խաչատուրյանին։ ՔՊ-ն միաձայն ՍԴ դատավոր ընտրեց Դավիթ Խաչատուրյանին։
Քվեարկության պատկերը՝
Կողմ - 70
Դեմ - 0
Ձեռնպահ - 0
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածուն ԲԴԽ-ից Վճռաբեկ դատարան տեղափոխված Դավիթ Խաչատուրյանն է, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։