Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան
Առողջապահական![Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան](/timthumb.php?src=disc/21-05-24/71536a3c3f8a5ddac8aafbdaf4ea549b.jpg&w=780)
Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը:
Գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Կենտրոնի կանխատեսումների համաձայն, մայիսի 24-26-ին ամբողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։