ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի![ՓԱՆՋՈՒՆԻ](/timthumb.php?src=disc/21-05-24/a63359b28d9f84488ed47d89ee1837a7.jpg&w=780)
ՉԽԱՄԵՄԱՏԵՔ
Դավաճանների համաշխարհային ասոցիացիայից հայտնում են, որ Հուդան դժոխքում կարգին նեղվել ա, որ իրեն Նիկոլի հետ են համեմատում, քանի որ ինքը միայն դավաճան ա, ոչ թէ նաեւ հողատու։
**
ՀԻՊՈԹԵԶ
(ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՏԱՎՈՒՇԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ահա թե ինչ է կատարվում, երբ Մհերը դուրս է գալիս Ագռավաքարից։
**
ԲԱՋԱՆԱՂԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
(ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ` ՇՈՒՇԻՈՒՄ ԻԼՀԱՄԻ ՄՈՏ ԱՐԱԾ ՈՉ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀԱՊԿ- ից հայտնում են, որ Լուկաշենկոյի հայտարարությունները իրենց տեսակետը չի, ուղղակի Մեհրիբանի երկու զուգընկերները տնավարի խոսել են ։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` ԿԻՐԱՆՑ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մորս ծնունդով, Սրբազանի կնունքով, « Հայաստան» խմբակցության հինգ ու վեց հոգով վեր կացանք մի օր Կիրանց գնացիք ։
**
ՀԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿ
(ՆԻԿՈԼԻ ԱՆԵՐՁԱԳԸ ՍԱԼՈՆԻԿՈՒՄ ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների` Բագրատ սրբազանին առաջնորդում են Հայ Առաքելական եկեղեցին ու ժողովուրդը, իսկ Նիկոլենք Ուղղափառ եկեղեցու քողի տակ սատանայությամբ են զբաղված:
**
ՆԻԿՈԼԻ` ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ
(«ՄԵՆՔ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՆՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՈՐ ՍԱՀՄԱՆԸ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՅՆՏԵՂՈՎ, ՈՐՏԵՂՈՎ ԱՆՑՆՈՒՄ Է»: ՆԻԿՈԼԻ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԱԳ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սահմանազատման հանձնաժողովից հայտնում են, որ սահմանազատումն իրականացնում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ, այսինքն` ում զորքը որտեղ որ կանգնած է, այնտեղ էլ մնալու է սկզբունքով:
**
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ `ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
(«ԻՆՉՈՒ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՍՖԱԼՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՒՆԵՆՔ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾԱՎԱԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ»` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԴՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դե խոսա Տիկո, դեմդ փոս ա…