«... անցանք կենացների, մնում է մի հատ կենաց ասեք». Սինանյան Ֆրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. Bloomberg Արմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն Ռուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի Կազաչոկը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը Երանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական Օրենք

Եթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. Խաժակյան

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանդիպեց մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի հիմնական մասը ընթացավ փակ ռեժիմով` առանց լրատվամիջոցների: Ինչ են քննարկել եւ ինչ ընդհանուր հայտարարի են եկել, մանրամասներ պարզեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻՑ:

— Ըստ կուսակցությունների ներկայացուցիչների արձագանքների, կարծես թե, ընդհանուր առմամբ, երկու հարցում կոնսենսուս կա` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու եւ Բագրատ սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու։ Դուք կիսու՞մ եք այս տեսակետը։

— Մենք մայիսի 9-ի հավաքին միանալով՝ կիսել ենք շարժման առաջադրած խնդիրները, որոնք մինչ այսօր չեն վերացել։ Դրանք ավելի են խորացել, եւ հատկանշական է, որ ի տարբերություն առաջին ժամանակահատվածի, երբ սահմանազատման քարտեզը հրապարակվեց` վերջին հայտարարությունից հետո անգամ քարտեզ չհրապարակվեց։ Տեքստային մակարդակում իշխանություններն ասում էին, թե ինչ համաձայնության են եկել՝ առանց մեր պետության փաստացի սահմանազատված քարտեզները հրապարակելու, որն է՛լ առավել խորացրեց մեր մտահոգությունները։ Միակողմանիության, սահմանազատման գործընթացի անարդարացի կերպով իրականացնելու մասով` այս ցանկը չի սպառվում: Իշխանությունների նման ընթացքը պետք է կասեցնել, եւ բոլոր այն ուժերը, որոնք կիսում են այդ մտահոգությունը` համատեղ անելիք ունեն։ Պարզապես, այդ անելիքի ձեւաչափը պետք է հստակեցվի, իսկ վարչապետի թեկնածուի հետ կապված հնչել են տարբեր մտքեր: Աներկբա է, որ շարժման առաջնորդը Բագրատ սրբազանն է, բայց նկատի ունեցեք, որ այդ գործընթացը ենթադրում է խորհրդարանական եւ իրավական գործընթաց, որի մեջ առաջինը իմպիչմենտի նախաձեռնությունն է։ Սա էլ ինքնին ենթադրում է վարչապետի թեկնածուի առաջադրում, ով պետք է բավարարի Սահմանադրության հոդվածի պահանջներին, որի ճանապարհն ինձ համար դեռեւս հասկանալի չէ։

Այսինքն՝ չե՞ք կարծում, որ իշխող ՔՊ-ական պատգամավորներից կքվեարկեն Բագրատ սրբազանի օգտին, որպեսզի նա ընտրվի վարչապետ։

— Մենք գիտենք, որ ընդդիմությունն իր ունեցած մանդատների թվով չի կարող նախաձեռնել։ Առնվազն խորհրդարանական խմբակցությունները կարող են, քանի որ ընդդիմադիր խմբակցություններից դուրս եկած մարդիկ կան, եւ մինչ այժմ որեւէ քաղաքական պատգամավոր միանալու համար ոչինչ չի հայտարարել։ Բոլորիս հայտնի է, որ դա պետք է տեղի ունենա հանրային ճնշման պայմաններում, եւ այդ հանրային ճնշման ավելացման համար` կարծում եմ, որ թիվ մեկ գործիքը այն քաղաքական մեսիջն է, որն այս շարժմանը պետք է հղի հանրությանը։ Դե, իսկ այդ մեսիջը մեր կարծիքով այն է, որ գնահատական տրվել է գործող իշխանությունների արարքներին՝ մեր պետության անվտանգային խնդիրների հետ կապված։ Եթե գնահատական տրվի նաեւ նախկին իշխանություններին եւ զգուշացվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, ապա դա կիրականացվի շատ հստակ` աներկբա եղանակով։ Շարժումը դրանից միայն կշահի, եւ սա չի նշանակում, որ այն ուժերը, որոնք մասնակցում են այս ցույցերին՝ չպետք է մասնակցեն։ Եթե իրենց խնդիրն այս պետության առջեւ կանգնած հարցերն են, եթե խորհրդարանական ուժերը, որոնք մեկ անգամ 2021թ.-ին՝ Ֆրանսիայի հրապարակի այդ հայտնի ցույցերի ընթացքում իրենց գործը կատարեցին, ապա, ըստ էության, շարժումն իր հաջողությանը չհասավ, նշանակում է, որ իրենք քաղաքական իմաստով պետք է քաշվեն մի կողմ եւ թույլ տան, որպեսզի սրբազանն առանց իրենց միջամտության` կարողանա առաջ մղել շարժումը։ Սրբազանն էլ իր հերթին եթե դրա մասին հստակ հայտարարի, շարժումը միայն նոր թափ կստանա։

— Որքանո՞վ է արդարացի, որ նախկին ուժերը չպետք է լինեն շարժման առաջնագծում, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած եւ համագործակցած ուժերը պետք է լինեն, ինչպես, օրինակ, «Լուսավոր Հայաստան»-ը:

Այս հարցադրման պատասխանը պետք է ցույց տա հարցին մոտենալու մեր ազնվությունը։ Մենք շարժման առաջին օրվանից ասել ենք, որ շարժումը անկուսակցական է եւ, որպես կուսակցություն, որեւէ ակնկալիք չունենք: Մեր բոլոր ակնկալինքները կապված են շարժման հռչակված արդարացի նպատակների հետ։ Մենք ասում ենք՝ եթե կա որեւէ գործողություն, որը հնարավոր է իրականացնել, որով շարժումը կշահի, ապա դա պետք է իրականացնել։ Իմ կարծիքով` այդ գործողությունն այն է, ինչ ես արդեն հայտարարել եմ, եւ եթե դա իրականացվի, դրանից շարժումը կշահի։ Այս մի քանի օրերի ընթացքում ես համոզվել եմ, որ այս շարժման թիվ մեկ հարցադրումը ոչ թե այն է, թե հետագայում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականությունը, այլ արդյո՞ք սրա արդյունքում չի լինելու որոշակի վերարտադրություն՝ նախկին իշխանությունների կողմից։ Եթե այս հարցի պատասխանը աներկբա հասարակությունը ստանա, ապա վստահ եմ, որ գործող իշխանությունը որեւէ հնարավորություն չի ունենալու պահպանել իր դիրքերը։ Եթե ուզում եք, որ այս շարժումն ունենա նույն հանգրվանը, ինչ Ֆրանսիայի հրապարակի դեպքերը 2022-ին, ապա անպայման տվյալ ուժերի ներկայացուցիչներից պահանջեք, որպեսզի բարձրանան հարթակ։ Եթե մենք ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե այդ վերջին շարժման արդյունքից պետք է քաղենք հետեւություն։

Պարոն Խաժակյան, իսկ որպես քաղաքական ուժ՝ Բագրատ սրբազանի թեկնածության հետ կապված իրավական արգելքներ տեսնու՞մ եք։

— Բոլորին հայտնի է, որ Սահմանադրությունը կարող է փոփոխվել Ազգային ժողովի պատգամավորների կողմից։ Որոշ հոդվածների համար (այս հոդվածը տվյալ կարգավորումների շարքում է) պահանջվում է պատգամավորների ձայների 2/3-ը: Եթե այս փուլում դա հնարավոր է, ապա Բագրատ սրբազանը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Դե յուրե աներկբա է, որ նա այս պրոցեսի առաջնորդն է։ Մենք այդտեղ որեւէ վիճարկում եւ որեւէ այլ հավակնորդ չունենք։

— Ձեր կուսակցությունը պատրաստվու՞մ է կոչով հանդես գալ եւ միանալ պայքարին։

—Մենք կոչերով հանդես եկել ենք դեռ առաջին օրվանից։ Գնացել ենք ե՛ւ Կիրանց, ե՛ւ մայիսի 9-ի հավաքին ենք մասնակցել, շարունակելու ենք նաեւ դա իրականացնել, բայց շարժման ներկայացուցիչը եւ առաջնորդը սրբազանն է։ Իր հետ են նաեւ մյուս ներկայացուցիչները եւ այն մեսիջները, որոնք մենք կտանք մեր աջակիցներին՝ փորձելով ավելի ակտիվ ներգրավվածություն ապահովել, դա կլինի այդ մասով։ Մինչդեռ լայն հասարակության մասով հիմնական մեսիջների խողովակը շարժման առաջնորդների խոսքն է։

— Եկեք անկեղծ լինենք, հայաստանյան քաղաքական դաշտը բաղկացած է նախկիններից եւ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցածներից։ Վերջապես ո՞ւմ եք տեսնում ժամանակավոր կառավարությունում: Բագրատ սրբազանից բացի ո՞վ պետք է լինի հարթակում, որպեսզի, Ձեր ասած` ընդունելի լինի բոլորի համար։

— Սրբազանը հայտարարել է, որ անցումային կառավարությունը պետք է լինի անկուսակցական եւ որեւէ քաղաքական խմբերին չպատկանող մարդկանց կողմից։ Թե ովքեր կլինեն անցումային կառավարությունում, կարծում եմ` դրանք դեռեւս վաղաժամ հարցեր են։ Առաջնային հարցն այլ է, որպեսզի ձեւավորենք նոր կառավարություն՝ պետք է արձակել գործողը։ Ինձ համար առաջնային հարցը գործողի արձակման մեխանիզմն է, եւ կարծում եմ` մեր ամբողջ էներգիան, որը կուտակվել է վերջին շաբաթների ընթացքում՝ պետք է ուղղենք այս հարցի հաղթահարմանը։ Եթե մենք օրակարգը թեքենք դեպի այլ տեխնիկական եւ իրավական հարցեր, ապա դրանից շարժումը չի շահի։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



«... անցանք կենացների, մնում է մի հատ կենաց ասեք». ՍինանյանՖրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. BloombergԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է ԼոնդոնՌուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի ԿազաչոկըԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին«Փաստ». Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակՊուտինը մտադիր է հուսիթներին հականավային հրթիռներ մատակարարել. իրանական աղբյուր«Իսկանդերը» հարվածել է ուկրաինական հերթական ավիաբազային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը«Փաստ». Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում...Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերիցԿոնդը կհավասարեցվի հողին․ ինչ է կառուցվելու փոխարենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Factor.amԼիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ «Ժողովուրդ»Կենդանակերպի ամենաազդեցիկ նշանները. ովքեր են ցուցակումՌուսական բանակը առաջ է շարժվում դեպի Նյու Յորքի կենտրոն և ներխուժել է Դրուժբա. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (MAP)Տիեզերքը կօգնի միայն այս կենդանակերպի նշաններին. ո՞վ կսկսի ունենալ «սպիտակ շարան»ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցելՌուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ինԽտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձևԻնչ տեղի ունեցավ քաղաքական ուժերի հանդիպմանը սրբազանի հետ, սպասելի էր. Պարույր ՀայրիկյանԵրևանցիների սիրելի «Ռոսիա» կինոթատրոնը, որը շատերի առաջին հանդիպման վայրն էր1979 թ․ 3-րդ մասի հրապարակը․ ժամանակներ, երբ Հին Երևանն այլ էր Ազգային արժեքների վրա թքած մարդն ի՞ նչ գործ ունի ԱԺ-ում. Գեւորգ ՊետրոսյանՄեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունիԱխր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին. Լեւս ԴավթյանԶելենսկին, կարծես թե, վերջնականապես է «դոզայի տակ» մնացել«Ժիրոնան», ի տարբերություն «Զենիթի» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար.Գերման Տկաչենկո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода