Հարուստ պատմություն և ավանդույթներ․ իտալական հայտնի պարբերականի անդրադարձը Հայաստանին Կրակոց՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա տղամարդ ՈւՂԻՂ. Երևանի ավագանու նիստ է գումարվել Հետախուզվում էր զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեղադրանքով «Լալան լույս դարձավ»… Դերասանուհու ամուսինը կնոջ վերջին հրաժեշտից հետո հրապարակում է արել Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Արցախի պատանդառված ղեկավարներին ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում է անձրեւ, կտեղա կարկուտ Ապահով երկիր՝ հարուստ պատմությամբ և ավանդույթներով․ Vanity Fair Italy պարբերականը՝ Հայաստանի մասին Հումանիտար դեղորայքի «աղեռծվածը»․ «Իրավունք» «Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը կանգնել է իրավապահ համակարգի կոկորդին

Այս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. Մանասյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ:

«ԱԼՄԱ-ԱԹԱ ԳՆԱՑԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ»

— Այս դժվարին իրադրությունում, որում հայտնվել ենք, հատկապես ինչի՞ նկատմամբ պետք է սեւեռենք մեր ուշադրությունը, եւ ի՞նչ կարեւոր հանգամանքներ կան, որոնք մնացել են օրակարգից դուրս։

— Այս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է։ Այն տարածքները, որոնց մասին խոսք է գնում՝ միջազգային իրավունքով Ադրբեջանին չեն պատկանում, ինչպես նաեւ Արցախը։ Սակայն լույսի պես թափանցիկ այս միտքը դուրս է մնում շրջանառությունից, եւ քննարկում են, թե ո՞ր տարածքները կանցնեն կամ չեն անցնի Ադրբեջանին, կհաջողվի՞, թե՞ չի հաջողվի։ Մենք բավական հեռու ենք միջազգային իրավունքի ճանաչված փաստաթղթերից, մեր գիտակցությունը եւս հեռու է իրավական մտածողությունից, ու գլխավորը թողած` ընկնում ենք երկրորդական հարցերի հետեւից։ Միջազգային իրավունքով այդ տարածքները ո՛չ Ադրբեջանին եւ ո՛չ էլ Արցախին չեն պատկանում։ Ինչո՞ւ, որովհետեւ դրանք չեն պատկանում, այսպես ասած, Ադրբեջանի Դեմոկրատական կոչված Հանրապետությանը 1918-20 թթ․-ին, որի իրավահաջորդն է դարձել ներկայիս Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ադրբեջանին՝ մեր օրերի Ադրբեջանը հետխորհրդային Ադրբեջանին հայտարարել է ապօրինի կազմավորում։ Ասում է` 11-րդ բանակը բոլշեւիկյան եկել է, օկուպացրել է այս ամբողջ տարածքները եւ դրանից հետո հիմնել է, այսպես կոչված, Խորհրդային Ադրբեջանը, որի իրավահաջորդությունից ինքը հրաժարվել է։ Վերջապես այս նույն Ադրբեջանն է մեջտեղում հայտնվել, որին նույնպես չեն պատկանում այսօրվա տարածքները՝ ո՛չ Արցախը, ո՛չ էլ, այսպես ասած, անկլավները։ Ինչո՞ւ, որովհետեւ նույն այդ տարածքներում մինչեւ Ալմա-Աթան եւ Ալմա-Աթայից մի քիչ հեռու չի իրագործվել անկախության հանրաքվե։

«ԹՈՒՐՔՆ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԳԻՏԻ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԲԱՌ ԱՌ ԲԱՌ ԳԻՏԻ, ՍԱԿԱՅՆ ՄԵՆՔ` ՉԳԻՏԵՆՔ»

— Պարոն Մանասյան, իսկ եթե մի փոքր բացենք փակագծերը՝ ինչպիսի՞ տարածքների մասին է գնում խոսքը:

— Նա տարածք չի ունեցել, երբ ներկայացել է Ալմա-Աթա։ Ալմա-Աթայի հռչակագիրը, որն ընդամենը հռչակագիր է, նախ այնտեղ չկա այնպիսի արտահայտություն, թե ճանաչվել են այս նորանկախ պետությունները նախկին պետությունների սահմաններում։ Այդպիսի դրույթ չկա այնտեղ։ Ասված է, որ գործում են գոյություն ունեցող սահմանները։ Նույնիսկ դա Ադրբեջանին չէր վերաբերում, քանի որ նա Ալմա-Աթա է գնացել` առանց ինքնորոշման ակտի, առանց համազգային անկախության մասին հանրաքվեի։ Ալմա-Աթա գնացած Ադրբեջանը չի ունեցել օրինական սահմաններ եւ տարածքներ։ Միակ բանաձեւը, որը տեղ է գտել ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտում, որն ընդունվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին` մինչեւ Ալմա-Աթան, այնտեղ ասված է իրավունքի տեսակետից անհեթեթ մի դրույթ. պատմականորեն ձեւավորված սահմաններում՝ Ադրբեջանի տարածքները անբաժանելի են, միասնական են եւ անօտարելի։ Այս ձեւակերպումը իրավունքի տեսակետից անիմաստ դատողություն է, քանի որ չի ասում, թե կոնկրետ ո՞ր տարածքի եւ ո՞ր սահմանների մասին է խոսքը։ Ալմա-Աթայից հետո հանրաքվե է կատարվել, եւ թվում է, թե այդ հանրաքվեով Ադրբեջանը պետք է որեւէ հստակ սահմաններ ձեռք բերեր, բայց դա այդպես չէ։ Նույնիսկ այդ հանրաքվեն նրանց որոշակի սահմաններ չի տվել։ Ինչո՞ւ, քանի որ Ադրբեջանի բնակիչները՝ նրանք, ովքեր մասնակցել են այդ հանրաքվեին, պետք է պատասխանեին հետեւյալ հարցին` համաձա՞յն եք հոկտեմբերի 18-ի ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտին, որտեղ եւս սահմաններ չեն եղել։ Ենթադրենք, եթե համաձայն էին, բայց այնտեղ գրված էր, որ պատմականորեն ձեւավորված սահմաններում Ադրբեջանի տարածքները անբաժանելի են։ Այսինքն՝ ոչ մի փաստաթղթով, ինչպես այժմ իշխանությունները կասեին`«կադաստրի ոչ մի թղթով» Ադրբեջանն այսօր չի ներկայանում։ Ընդ որում` այն դեպքում, երբ մենք ունենք «կադաստրի մի քանի թուղթ»։ Մեր Առաջին հանրապետությունը (1918-20 թթ.) ներկայացրել է ազգերի լիգային, եւ ազգերի լիգան դա չի վիճարկել։ Այն դեպքում, երբ վիճարկել է Ադրբեջանի հավակնությունը այդ տարածքների նկատմամբ։ Այս կադաստրի թուղթն է, որ մեր տրամադրության տակ կա, բացի շարունակությունից, բացի նրանից, որ Ադրբեջանը նման թուղթ չունի ընդհանրապես։

Երկրորդ, այսպես կոչված, կադաստրի թուղթն այն է, որ 1991թ․-ին Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունը կայացել է մի տարածքում, որը չի պատկանել Սովետական Միությանը, որովհետեւ հանրաքվեն եղել է դեկտեմբերի 10-ին, իսկ դեկտեմբերի 8-ին Սովետմիության վերջը տրվել է։ Այդ տարածքները, որոնց վրա կայացել է Արցախի Հանրապետությունը՝ չեն պատկանել արդեն Սովետական Միությանը, չեն պատկանել նոր ադրբեջանական հանրապետությանը, քանի որ ինքը հանրաքվե չէր արել, չէր ինքնորոշվել։ Պատմությունը գիտի 3 ադրբեջանական հանրապետություն՝ 18-20թթ․-ին` Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն, որը հիմնել էր Թուրքիան, երկրորդը` այսպես կոչված, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունն էր, որը հիմնել էր 11-րդ բանակը եւ 3-րդ Հանրապետությունը՝ այսօրվանն է, բայց դրանցից ոչ մեկը չի մտել ասպարեզ ինքնորոշման ակտով, ոչ մեկը չի մտել ասպարեզ որոշակի սահմաններով։ Նույնիսկ Առաջին հանրապետությունը, որն այդ հնարավորությունն ուներ իրավունքի տեսակետից՝ անհեթեթ բան է գրել՝ նշելով, որ ադրբեջանական հանրապետությունը հիմնվել է Արեւելյան Անդրկովկասում։ Իրավունքի տեսակետից անիմաստ մի բան։ Այդ հանրապետություններից ոչ մեկն օրինաբար հաստատված սահմաններ չի ունեցել։ Այդ փաստաթղթերը, որոնք գրված են պարզ լեզվով, ոչ մի կասկած չեն հարուցում, մինչդեռ մենք այդ մասին լռել ենք տասնյակ տարիներ, ինչպես նաև լռել ենք այն մասին, որ ԼՂ-ի շուրջ մենք տարածքներ ենք ազատագրել։ Մենք դուրս չենք եկել ԼՂ սահմաններից, բայց հանդուրժել ենք։ Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը եթե ընդունենք, որ դեկտեմբերի 29-ին Ալմա-Աթայից հետո հանրաքվեն եթե համարվի օրինական, ապա նա անկախացել է առանց Արցախի եւ առանց այս անկլավների։ Թուրքն այդ ամենը գիտի, ադրբեջանցին այդ ամենը բառ առ բառ գիտի, սակայն մենք` չգիտենք։ Մնում է, որպեսզի վերցնեն մեր տգիտությունը եւ օգտվեն դրանից։

— Այդ դեպքում ներկայիս կառավարությունը որքանո՞վ է տիրապետում այդ ամենին, եւ կարո՞ղ ենք ասել, որ հաջորդող կառավարական համակարգը գործելու է այդ ամենի լոբբինգով։

— Այժմ հարցի գլխավոր կարգախոսն իմ նշածները պետք է լինեն։ Արդյո՞ք սա կկարողանա, կամ նա չի կարողանա՝ դրանք երկրորդական խնդիրներ են։ Առանցքային նշանակության հարցը պետք է լինի այն, որ ո՛չ ԼՂ Հանրապետությունը եւ ո՛չ էլ անկլավները միջազգային իրավունքով չեն պատկանում Ադրբեջանի Հանրապետությանը։ Սա պետք է լինի օրակարգի առաջնային հարցը։ Մնացածը երկրորդական հարցեր են։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Հարուստ պատմություն և ավանդույթներ․ իտալական հայտնի պարբերականի անդրադարձը ՀայաստանինԿրակոց՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա տղամարդՈւՂԻՂ. Երևանի ավագանու նիստ է գումարվելՀետախուզվում էր զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեղադրանքով«Լալան լույս դարձավ»… Դերասանուհու ամուսինը կնոջ վերջին հրաժեշտից հետո հրապարակում է արելԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Արցախի պատանդառված ղեկավարներինՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում է անձրեւ, կտեղա կարկուտԱպահով երկիր՝ հարուստ պատմությամբ և ավանդույթներով․ Vanity Fair Italy պարբերականը՝ Հայաստանի մասինՀումանիտար դեղորայքի «աղեռծվածը»․ «Իրավունք»«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը կանգնել է իրավապահ համակարգի կոկորդինԲացահայտեք Ձեր ներկան ու ապագան Ձեր ծննդյան ամսաթվով«ԻՐԱՎՈՒՆՔ». ՔՊ-ական հավաքը հարթ ու խախանդ չի անցել, որ նախարարին է «մաքրել» Փաշինյանը«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական ժողովին Փաշինյանն այդպես էլ սպառիչ պատասխաններ չի տվել կուսակիցներինՇտապեք տեղեկանալ, թե ինչ է սպասվում Ձեզ այս շաբաթ42 hաջողակ կին գործարար 1 մլն դրամ կստանա «Իմ քայլը» հիմնադրամիցԵվրամիության դուռը Վրաստանի առաջ կփակվի. ԲորելՀայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմինԵՎՐՈ-2024. Հունգարիան հաղթեց Շոտլանդիային(տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Գերմանիան վերջին րոպեներին փրկվեց պարտությունից(տեսանյութ)Մխիթարյանը` երեխաների հետ ժամանակ անցկացնելու և նրանց նոր բաներ սովորեցնելու մասինՑավոք սրտի հավաքականի դուռն ինձ համար փակ է. ՄխիթարյանԵԱ-Մ18. Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանունՕդ են բարձրացել «Սպիտակ կարապները». Ուկրաինային ահավոր գիշեր է սպասումԿտրել են հոգևորականի կոկորդըԱյս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից»Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր. Բագրատ ՍրբազանՇՏԱՊ. Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին. նախնական տվյալներով՝ կան զոհերԱյս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են. Բագրատ ՍրբազանԱՄՆ-ը հարձակվել է Սեվաստոպլի խաղաղ բնակիչների վրա. ինչպե՞ս պատասխանել.Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է (ուղիղ)Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ. Արթուր ՀովհաննիսյանԱդրբեջանում հարսանիքի ժամանակ ավելի քան 40 մարդ է թունավորվելՈրեւէ արտաքին դերակատար, անգամ աշխարհի թիվ մեկ գերտերությունը, էական հնարավորություններ չունի մեր տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դեր ստանձնելՍեւաստոպոլում զոհերից մեկը Մագադանի փոխքաղաքապետի 9-ամյա դուստրն էրՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսայելի հյուսիսում իսրայելցի զինվորների դիվիզիայի շտաբի վրա ԱԹՍ-ներով հարձակվելու մասինԼալային նեղել էին, բայց ինքը շիտակ մարդ էր, նրա գնալով պակասեց «Մեր բակի» ու ՀՀ-ի վառ գույներից մեկըՄեծ ցավ է, Լալան չի հեռացել, նա բոլորիս հետ է, նրա կրակն ու էներգետիկան անսպառ է. Արտյոմ Մարկոսյան (տեսանյութ)Երկուսս էլ նույն խնդիրն ունենք`սրտի խնդիր, նա գնաց… Զառա ԱրամյանԿա մարդկանց տեսակ, ում հետ շփումը պետք է անհապաղ դադարեցնելՄի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից. ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը. Կամո ԱրեյանՆրա կողքին ժամանակն արագ էր անցնում. այս ամենը չեմ կարողանում ընդունել. Հարություն Մավսիսյանը՝ Լալա Մնացականյանի մասինՀԻՄԱ.ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸԺողովրդի ուղերձը մեզ հետևյալն է՝ կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք. ՓաշինյանԿանաչ վիշապը բացեց իր թեւերը եւ ոսկե պարգեւներ բերեց կենդանակերպի 3 նշանների համարՀՀ-ում տապալվեց հերթական ընդդիմադիր շարժումը. ՓաշինյանԲաքուն ՀՀ-ին ասում է` վրեժ եմ լուծելու քեզնից, դու 30 տարի չթողեցիր ես ապրեմ, հիմա ես քեզ չեմ թողիՈ՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի ելակ ուտելԻսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Ռաֆահին. Al Jazeera
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода