Առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հասարակություն![Առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով](/timthumb.php?src=disc/13-03-24/c29a8587b0b7668b4b3498785b6e341f.jpg&w=780)
Երևանում մարտի 13-14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։
Մարզերում մարտի 13-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկը, առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։