Մեզ բորենիների ու երկիրը իրենց հոր բոստանի հետ շփոթող անկուշտների էլիտա պետք չէ Երեւանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից Գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին «ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՒ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ՓՐԿԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ. ԶՈՀՎԵԼ ՎԵՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ». ԳՈՌ ԵՐՄԱԼՈՎՅԱՆ Հայաստան՝ կառավարման ավտորիտար ռեժիմ, ոստիկանական բռնաճնշումներ. Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովում Լեո Նիկոլյանը բողոքի ակցիա է իրականացրել Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնի շենքի դիմաց Լրագրողը բանավիճեց Սրբազանի հետ. Արցախը կա, մի ասեք չկա Հպարտ եմ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը. ծագումով հայ Ֆրանսիայի պատգամավոր

Ադրբեջանական կողմը առաջարկներին լուրջ չի վերաբերվելու, մինչեւ պետության գլխին չլինեն լուրջ ղեկավարներ. Խաչատրյան

Ներքաղաքական

Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է ապառազմականացում, սպառազինությունների փոխադարձ վերահսկում, նաեւ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը երկարաձգվի։ Այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունքը» զրուզել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ ՇԻՐԱԶ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— Չկա՞ն մտավախություններ, որ թեկուզեւ, համաձայնություն ձեռք կբերվի, բայց այն կգործի միակողմանի՝ միայն Հայաստանի համար:

— Թշնամին նման համաձայնության չի գալու, Ալիեւը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ադրբեջանական զորքերը չեն հեռանա 2021-ի մայիսին եւ 2022-ի սեպտեմբերին օկուպացրած իրենց դիրքերից։ Այսօրվա դրությամբ, հատկապես Սոթքից մինչեւ Խոզնավար հատված, ապա Գորիսից մինչեւ Ներքին Հանդի սահմանային հատված, թշնամին գրավել է գրեթե բոլոր կարեւոր ռազմավարական բարձունքները, նոր հնարավոր ռազմական գործողությունների դեպքում էլ արդեն գերակշռություն է ապահովել, ուստի՝ չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը տեղի կտա նման առաջարկին։ Բաքուն այնպիսի օրակարգով է շարժվում, որ մշտապես հանդես է գալիս թելադրողի դիրքերից, ցավով եմ ասում նաեւ, որ մենք հանդիսանում ենք պարտված կողմ, եւ հաղթած կողմն այնպես չէ, որ համարժեք պայմանավորվածությունների է գնալու պարտված կողմի հետ։ Այնպես չէ, որ հայկական կողմը չպետք է փորձեր ձեռնարկի, տարբեր առաջարկություններով հանդես գա, բայց անիրատեսական, բթացնող, նաեւ ինքներս մեզ կրակի մեջ գցելու վտանգավոր պրոցեսների մեջ ենք ամեն անգամ մտնում։ Ու խաղաղություն մուրալով՝ ամեն անգամ նոր պահանջներ են ներկայացվում մեզ։ Իսկ ինչ վերաբերում է, այսպես ասած, խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա ես այդ ամբողջ պրոցեսին խիստ թերահավատորեն եմ վերաբերվում, քանի որ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական փոթորիկների կիզակետերից մեկում ենք գտնվում եւ չենք կարող անմասն մնալ այդ գործընթացներից։ Այդ ամենը հասկանալով, ադրբեջանական կողմը, պատեհ գեոպոլիտիկ իրավիճակներով պայմանավորված, նոր օրակարգեր, նոր պահանջներ է առաջ քաշում, իսկ հայկական կողմն էլ, ցավոք սրտի, ամեն անգամ մտնում է այդ սակարկման դաշտ ու գրեթե միշտ կորուստներով է դուրս գալիս։

— Փաշինյանի առաջարկներից մեկն էլ՝ զորքերի հայելային հետքաշումն էր։ Ըստ Փաշինյանի՝ այն հնարավորություն կտա, որ ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո։ Արդյո՞ք զորքերի հայելային հետքաշումով հարվածի տակ չենք դնում հայկական որոշ բնակավայրեր:

— Ռիսկային առաջարկ է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Նախ խոսքիս մեջ նշեցի, որ Ալիեւը սահմանագծի ապառազմականացման եւ հայելային ետքաշման մտադրություն չունի: Դրա մասին բազմիցս հայտարարել է։ Բայց մի պահ մտածենք, որ տեսականորեն ադրբեջանական զորքերը ետ են գնացել իրենց ելման դիրքեր, հայելային կարգով հետքաշում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանագծի կարեւոր հատվածներում։ Ի՞նչ պատկեր ենք ունենում։ Մեր հանրապետության բազմաթիվ բնակավայրեր, Նոյեմբերյանից մինչեւ Ճամբարակի հատված, Սոթքից մինչեւ Ջերմուկ, Խոզնավար բնակավայրեր, Գորիսի գյուղերի հատվածից մինչեւ Ներքին հանդ, Նռնաձոր, նախիջեւանյան սահմանային հատվածում Երասխից սկսած՝ իրենց հողատարածքներով, արոտավայրերով, այգիներով, ոչ միայն վերածվելու են բուֆերային գոտիների, այլ պայմանական զորքերի ետքաշումից ինչ-որ ժամանակ հետո հավանականությունը մեծանալու է, որ ադրբեջանական զորքերը կարող են մեր տարածքների խորքեր ներխուժել եւ տիրանալ նոր մարտավարական ու ռազմավարական բարձունքների։ Մանավանդ, որ երկու կողմերի ղեկավարները մեկ անգամ չէ, որ նշել են, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, ու ռազմական գործողությունների հավանականություն ցանկացած պահի կա։ Այդ իսկ պատճառով իմ տեսանկյունից՝ մի փոքր անընկալելի ու անտրամաբանական է նաեւ հայելային ետքաշման գաղափարը։

— Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասելով, որ այն «նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից»: Սա մեկ անգամ եւս չի՞ ապացուցում այն, որ Ադրբեջանը լուրջ չի վերաբերվում Հայաստանի կողմից հնչող առաջարկներին։

— Այս պահին Ադրբեջանի օրակարգում երկկողմ բանակցությունների ֆորմատն առաջ մղելն է, նրանք հրաժարվում են, այսպես ասած, միջնորդավորված խաղաղության պայմանագրի բանակցություններից եւ փոխում են բանակցությունների ձեւաչափը։ Հայկական կողմը կրկին մտնում է խաղի մեջ ու խաղում է Բաքվի առաջարկած խաղը՝ չհասկանալով, որ միջնորդ դերակատարների, երաշխավորների օգնությամբ գոնե կարող են փոքրիկ ճնշումներ բանեցնել` ադրբեջանական կողմին բերելով պայմանավորվածությունների դաշտ։ Ըստ այդմ՝ երկկողմ բանացություններում ադրբեջանական ախորժակը բացվել է, եւ հիմա նրանց պահանջների փաթեթին գումարվել են ոչ միայն անկլավների վերադարձի, միջանցքի բացման եւ բազմաթիվ այլ հարցեր, այլ, ըստ ադրբեջանական կողմի, հայկական կողմը, իբր, Սահմանադրության մեջ, ԱԺ տարբեր որոշումներում, միջազգային տարբեր դատարաններ դիմած իր դիմումներում շարունակում է պահանջներ ներկայացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ, որոնցից հայկական կողմը պետք է հրաժարվի, պահանջում է երեք պատերազմներում իր անհետ կորածների մասին լիարժեք տեղեկատվություն, ադրբեջանցի փախստականների վերադարձ դեպի Հայաստան ու բազում նմանատիպ արհեստական հարցեր է առաջ մղում։ Իսկ հայկական կողմն էլ փաստացի շարժվում է ադրբեջանցիների քմահաճույքներով ու հերթով կատարում այդ պահանջները։ Ցավով եմ արձանագրում, բայց պատկերը դա է։ Եվ ադրբեջանական կողմը Հայաստանի կողմից հնչող առաջարկներին լուրջ չի վերաբերվելու այնքան ժամանակ, մինչեւ այստեղ պետության գլխին չլինեն լուրջ ղեկավարներ, ովքեր պատեհ-անպատեհ առիթով հայրենիքը սակարկման առարկա չեն դարձնի։

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Մեզ բորենիների ու երկիրը իրենց հոր բոստանի հետ շփոթող անկուշտների էլիտա պետք չէ Երեւանում ԼԳԲՏ ակցիան ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակիցԳոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. ԶաքարյանՆորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին«ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՒ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ՓՐԿԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ. ԶՈՀՎԵԼ ՎԵՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ». ԳՈՌ ԵՐՄԱԼՈՎՅԱՆՀայաստան՝ կառավարման ավտորիտար ռեժիմ, ոստիկանական բռնաճնշումներ. Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովումԼեո Նիկոլյանը բողոքի ակցիա է իրականացրել Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնի շենքի դիմաց Լրագրողը բանավիճեց Սրբազանի հետ. Արցախը կա, մի ասեք չկաՀպարտ եմ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը. ծագումով հայ Ֆրանսիայի պատգամավորԱրցախի ջնջում է տեղի ունենում, այսօր Արցախ չկա, պետք է շատ հստակ բանակցություններ լինեն. Սրբազան«Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասինԱննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ)Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջըՍամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելՍրբազանը Տաթևի վանքում է (տեսանյութ)Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատերՄիշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակինԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանՇՏԱՊ.Կորել է մայրիկս, օգնեք գտնելԲայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարիցԺամանակն է, որ Ռուսաստանը ռազմավարական, ներառյալ տակտիկական միջուկային զենք տա Հեզբոլլահին և հուսիթթիներին. ԴուգինԻրանը սպառնում է Իսրայելին «ոչնչացնող պատերազմով», եթե հարձակվի Լիբանանի վրա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода