Երևանում և առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն
Հասարակություն![Երևանում և առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն](/timthumb.php?src=disc/30-01-24/5cc8324c8a743234718afc9fae9f2d2b.jpg&w=780)
Երևանում հունվարի 30-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում հունվարի 30-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։
Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։