Սպասվում է ձյուն. առանձին վայրերում՝քամու ուժգնացում
Հասարակություն![Սպասվում է ձյուն. առանձին վայրերում՝քամու ուժգնացում](/timthumb.php?src=disc/25-01-24/28cf0a22713278b09688eaa34e82a12c.jpg&w=780)
Երևանում հունվարի 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։
Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 27-ին, 25-ի գիշերը, հունվարի 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։