ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Երեւանում ԼԳԲՏ ակցիան Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից Գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին «ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՒ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ՓՐԿԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ. ԶՈՀՎԵԼ ՎԵՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ». ԳՈՌ ԵՐՄԱԼՈՎՅԱՆ Հայաստան՝ կառավարման ավտորիտար ռեժիմ, ոստիկանական բռնաճնշումներ. Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովում Լեո Նիկոլյանը բողոքի ակցիա է իրականացրել Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնի շենքի դիմաց Լրագրողը բանավիճեց Սրբազանի հետ. Արցախը կա, մի ասեք չկա Հպարտ եմ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը. ծագումով հայ Ֆրանսիայի պատգամավոր Արցախի ջնջում է տեղի ունենում, այսօր Արցախ չկա, պետք է շատ հստակ բանակցություններ լինեն. Սրբազան

Միտու՞մ, թե՞ առօրյա երեւույթ. ինչո՞ւ են հայերը դժգոհում վրացի սահմանապահներից

Միջազգային

Ամանորին ընդառաջ հայ-վրացական սահմանին, ըստ ականատեսների, իրավիճակը բավականին լարված է եղել: Մարդիկ մոտ 10-12 ժամ մնացել են հերթերի մեջ, իսկ վրացի սահմանապահներն արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել հայերի նկատմամբ՝ չմիջամտելով անգամ կանանց նկատմամբ կիրառվող հրմշտոցին: «Իրավունք»-ի հետ զրույցում Թիֆլիսում իրենց Ամանորն անցկացրած անձինք պատմում էին, որ վրացի սահմանապահները նշել են, թե «Ալիեւը չթողեց Հայաստանում Նոր տարի նշեք, գալիս եք Վրաստա՞ն»: Մարդիկ հավելում էին, թե անգամ Թիֆլիսի որոշ սրճարաններում ու  առեւտրի կենտրոններում վրացի վաճառողները հարցնում էին՝ «Հայաստանում գոնե հայ մնա՞ց, բոլորն այստեղ են»:

Իրականում ի՞նչ է կատարվել հայ-վրացական սահմանին, այստեղ կա՞ որեւէ միտում, թեմայի շուրջ զրուցել ենք Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

— Ես` որպես անձ, ով բավականին հաճախ է այդ սահմանով անցնում, ասեմ, որ նույն վիճակը միշտ եղել է, պարզապես, իրենք մաքսիմալ ռեսուրսները չեն օգտագործում: Եթե սովորական շրջան է, ո՛չ ամառ է եւ ո՛չ էլ ձմեռ, քիչ թե շատ նորմալ է, մարդիկ անցնում են, որեւէ լուրջ հերթեր չեն գոյանում: Իսկ երբ այնպիսի շրջան է, որ մարդիկ ծով են գնում կամ Նոր տարի նշելու, իմ կարծիքով՝ ոչ բավարար ռեսուրսներ է վրացական կողմը օգտագործում, ուստի՝ երեւի թե, սրա վրա կարելի է շեշտը դնել որպես խնդիր: Ինչքանով ես եմ հասկանում, մեր կողմը աշխատում է իրենց հետ, ի վերջո, տուրիզմի ցուցանիշի մեջ հայերի ներդրումը Վրաստանում մեծ է, հետեւապես իրենց շահերից է, որ մաքսիմալ արագ եւ հնարավորինն անեն, որ հայերը մաքսիմալ շատ Վրաստան մեկնեն եւ գումար թողնեն այնտեղ: Այս պարագայում միգուցե մասնավոր իրավիճակներ են, ու չարժե ընդլայնել խնդիրը: Իսկ որպես ահազանգ, կարելի է ասել, որ ոչ բավարար են ռեսուրսներն այնտեղ, մանավանդ տոն օրերին, ինչը խնդիրներ ու խոչընդոտներ է առաջացնում եւ պետք է շտկել: Բնակչության հետ աշխատող սահմանապահ ոստիկանների թիվն այնպիսին պետք է լինի, որ հերթերը առնվազն մի քանի ժամանոց չլինեն:

— Իսկ հնարավո՞ր էր նախապես աշխատանքներ տարվեին Հայաստանի ու Վրաստանի պետական մարմինների միջեւ, թե՞ անցակետերի կուտակումները բնականոն վիճակ էր:

— Տեսեք, կանխատեսելի չէ դա, մոտավոր կարելի էր կանխատեսել, որ հոսքը շատ կլիներ: Բայց դա վրացական կողմի անելիքն էր, երբ խոչընդոտներ կամ խնդիրներ տեսնում են, նաեւ ֆիքսվում են հայկական կողմից, արդեն դրան հետեւում է արձագանքը: Հայկական կողմը եւս իրենց գործընկերների հետ կապի մեջ է եղել, որ հարցերն  ավելի արագ  լուծվեն, ու քաղաքացիները այդպիսի հերթերի մեջ չընկնեն:

— Հետաքրքիր է, Թիֆլիսից եկած քաղաքացիները պնդում են, որ Վրաստանում հայերին վերաբերվում էին ավելի վատ, քան մենք` այստեղ հնդիկներին: Ի՞նչ է ստացվում, մի՞թե թե՛ մենք, թե՛ վրացիները տուրիստներին ընդունելու կուլտուրա չունենք:

— Մեր հասարակություններն իրար շատ նման են, հարցեր կան, որ պարզ է, որ երբ հոսքը շատանում է, որոշ ապրանքներ ավելի են թանկանում ու քաղաքացիների մոտ ինչ-ինչ հարցեր են առաջանում, եւ Հայաստանի պարագայում էլ ենք մենք այդպիսի հարցեր տեսնում, ինչպես նաեւ Վրաստանի: Ուստի՝ սրանում ինչ-որ արտասովոր բան չկա, բոլոր երկրներում էլ զբոսաշրջիկների մասով այդպիսի մոտեցումներ կան, չնայած՝ այդ նույն զբոսաշրջությունը հասարակ քաղաքացուց մինչեւ պետություն եկամուտ է բերում, բայց դե էլի, միեւնույնն է, այս խնդիրները կան, ու չեմ կարծում, թե լուծելի հարցեր են: Մենթալիտետի փոփոխության արդյունքում պետք է լինի այդ փոփոխությունը, ինչը մեկ-երկու սերնդի ընթացքում է փոխվում:

— Իսկ հայ-վրացական հարաբերությունների մասով ի՞նչ կասեք, այսօր ինչպե՞ս կգնահատեք առկա համագործակցությունը:

— Այսօր համագործակցությունն ակտիվ է, կան ոլորտներ ու պայմանավորվածություններ եւ միջկառավարական հանձնաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթեր: Համագործակցության ճանապարհային քարտեզները պետք է ակտիվ իրականություն դառնան: Ասեմ, որ հայկական կողմը շատ շահագրգռված է ակտիվ համագործակցության առումով, եւ մնում է, որ վրացական կողմը եւս ավելի ակտիվ աշխատի այս ուղղությամբ: Բայց այստեղ նաեւ օբյեկտիվ պատճառներ եւս կան. Վրաստանը ներքաղաքական բարդ պրոցեսների միջով է անցնում, այս տարին իրենց մոտ կարեւոր է ընտրություններով: 9 ամիս անց ընտրություններ տեղի կունենան, որի արդյունքում կա՛մ իշխող ուժը երրորդ անգամ կվերընտրվի, կա՛մ իշխանափոխություն տեղի կունենա: Ուստի՝ այստեղ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան: Մոտ ժամանականերս, եթե չեմ սխալվում, Վրաստանում պետք է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա, եւ նաեւ կամփոփվի անցած տարին, ու այս տարվա համար արդեն համագործակցության նոր ուղիներ եւ ծրագրեր կարող են մշակվել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



ՀՀ պատվախնդիր քաղաքացիները խափանեցին Երեւանում ԼԳԲՏ ակցիանԻ՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակիցԳոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. ԶաքարյանՆորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին«ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼՈՒ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ՓՐԿԵԼ Է ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ. ԶՈՀՎԵԼ ՎԵՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ». ԳՈՌ ԵՐՄԱԼՈՎՅԱՆՀայաստան՝ կառավարման ավտորիտար ռեժիմ, ոստիկանական բռնաճնշումներ. Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովումԼեո Նիկոլյանը բողոքի ակցիա է իրականացրել Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնի շենքի դիմաց Լրագրողը բանավիճեց Սրբազանի հետ. Արցախը կա, մի ասեք չկաՀպարտ եմ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը. ծագումով հայ Ֆրանսիայի պատգամավորԱրցախի ջնջում է տեղի ունենում, այսօր Արցախ չկա, պետք է շատ հստակ բանակցություններ լինեն. Սրբազան«Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասինԱննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին (տեսանյութ)Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին«Դուք սադրի՞չ եք, ձեզ ուղարկե՞լ են». հարց՝ Սրբազանի հետ հանդիպմանն աղմուկ բարձրացրած կնոջըՍամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելՍրբազանը Տաթևի վանքում է (տեսանյութ)Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատերՄիշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակինԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանՇՏԱՊ.Կորել է մայրիկս, օգնեք գտնելԲայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարիցԺամանակն է, որ Ռուսաստանը ռազմավարական, ներառյալ տակտիկական միջուկային զենք տա Հեզբոլլահին և հուսիթթիներին. ԴուգինԻրանը սպառնում է Իսրայելին «ոչնչացնող պատերազմով», եթե հարձակվի Լիբանանի վրաԿադիրովը Բաստրիկինին կոչ է արել «չափազանց զգույշ» խոսել իսլամի և ահաբեկիչների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода